Ռուս սահմանապահները 6 օր է՝ Ազատամուտում են. Տավուշի գյուղերում ուղեկալներ կտեղադրվեն
Հասարակություն
Ռուս սահմանապահները 6 օր է՝ Ազատամուտում են. Տավուշի գյուղերում ուղեկալներ կտեղադրվեն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանը:
Ըստ վերջինիս խոսքերի՝ մի քանի օր առաջ Ազատամուտ 2 ռուս սահմանապահ եկան և տարածքներ նայեցին՝ ուղեկալը տեղակայելու նպատակով. «Դեռ որոշված չէ, թե ուղեկալը որտեղ է տեղակայվելու։ Հիմա Ազատամուտում ժամանակավոր մնում են ռուս երկու սահմանապահները, որոնցից մեկը կապիտան է, մյուսը՝ գնդապետ եւ նրանց հետ ժամանած ազգությամբ հայ 10 տեխնիկական աշխատողներ»,- ասաց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ ուղեկալի տեղակայման աշխատանքները սկսվելուն պես, նրանց կմիանա մոտ 50 հոգանոց անձնակազմ:
Ազատամուտի ղեկավարի պաշտոնակատարի տեղեկություններով՝ հնարավոր է տեղակայվեն ռուս սահմանապահների ուղեկալներ նաև Այգեպարի, Պառավաքարի, Այգեհովիտի, Բերքաբերի, Կոթիի եւ Դովեղ գյուղերում։
Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված Տավուշում ռուս սահմանապահների տեղակայումը, Արթուր Բեգինյանը, հղում անելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, պատասխանեց.
«Վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ ամբողջ հանրապետության տարածքում պիտի տեղակայվեն՝ անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի սահմանային խախտումներ չլինեն»,– ընդգծեց Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է