Ալեն Սիմոնյանը հանդիպել է խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւայի հետ
Հասարակություն
Օգոստոսի 12-ին հանդիպում ունեցա նաեւ պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւայի հետ, ծանոթացա Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին եւ պատգամավորին հորդորեցի ակտիվորեն ներգրավված լինել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Միրզոեւան, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերի համար, նշեց, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու համար։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին եւ անհրաժեշտության դեպքում դրանց տալ օրենսդրական լուծում»,-ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը