Օգոստոսի 17-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. օրակարգում մեկ հարց է
Հասարակություն
Օգոստոսի 17-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ Օրակարգում ընդգրկված է մեկ հարց։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի օգոստոսի 17-ին ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով»:
Օրակարգում ընդգրկված է
«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար