Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում Նավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել է Եվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինի Տագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգ Թրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրս 

Աղմկահարույց միջադեպ՝ Պապարացի ակումբի և «Ալեն-Էլեն» գիշերային ակումբի տիրոջ միջև. ըստ վարկածի՝ մահափորձ է եղել

Հասարակություն

Աղմկահարույց միջադեպ՝ Աբովյան 3 հասցեում վարձակալությամբ գործող Պապարացի սրաճարան-ակումբի, Վերև սրճարանի տնօրեն Շանթ Գոչեանի և ակումբ-սրճարանների տարածքի սեփականատեր Վոլոդյա Բեջանյանի միջև:

Աղմուկը բարձրացավ այն բանից հետո, երբ Շանթ Գոչեանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Վոլոդյա Բեջանյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել.

«Նշված տարածքը վարձակալությամբ տրված է ինձ արդեն մոտ 6 տարի։ Վերջին շրջանում տարածքի սեփականատիրոջ լ/ա Վոլոդյա Բեջանյանը մշտապես արհեստական խոչընդոտներ է ստեղծում ընկերության բնականոն աշխատանքի համար, արգելում  է ընկերության տարբեր աշխատակիցներին մուտք գործել տարածք, անջատում է լույսերը, վերելակը։

Մոտ 1 տարի առաջ տարածքի սեփականատիրոջ ներկայացուցիչը խաբեությամբ, պատճառաբանելով, որ շտապ պետք է վաճառի տարածքը՝ լուծել է վարձակալության պայմանագիրը, որից հետո հրաժարվել է կնքել նոր պայմանագիր, սակայն վարձավճարները մշտապես ստացել է, և որևէ պահանջ կապված վարձավճարների հետ առ ներկա պահը ոչ գրավոր, ոչ բանավոր չի ներկայացրել։ Լ/ա Վոլոդյա Բեջանյանը ստացել է այդ թվում նաև օգոստոս ամսվա վարձավճարը 9500$-ի չափով։  Երբևէ որևէ գրավոր կամ բանավոր պահանջ չի եղել տարածքը ազատելու վերաբերյալ, իսկ ընկերության բազմաթիվ առաջարկներին նոր պայմանագիր կնքելու՝ մերժել է։ 


2021թ. օգոստոսի 15-ին ժամը գիշերը 12:30-ի սահմաններում հերթական անգամ անջատել է հոսանքը, արգելափակել վերելակը՝ ցանկանալով տարածքից դուրս չթողնել հյուրերին և անձնակազմին։ Իմ միջամտությունից հետո վերելակը միացրել են և թույլ տվել մարդիկ դուրս գան։ Մի քանի ժամ բանակցելուց հետո խնդրել եմ ողջամիտ ժամկետ տրամադրել տարածքից ընկերությանը պատկանող ողջ գույքը դուրս բերելու համար, սակայն Վոլորդյա Բեջանյանը, նրա թոռնիկ Վլադ Բեջանյանը և այլ անձինք թույլ չեն տվել գույքը դուրս բերել, փակել են դռները և առհասարակ արգելել մուտք գործել տարածք։ Ընկերությանը գրասենյակը ևս այդ տարածքում էր։


Ընկերության աշխատանքը ապօրինաբար խափանված է, գույքը՝ հափշտակված։ Ընկերության տնօրինությանը և աշխատակիցներին զրկել են իրենց պատկանող  իրերը տնօրինելու, օգտագործելու իրավունքից»,- նշել է Գոչեանը և ընդգծել, որ ընկերությունը կրում է ահռելի վնասներ, ինչպես նաև խախտել է իր հաճախորդների առջև հանձն առած պարտավորությունները։

Նա նաև տեղեկացրել է, որ Պապարացի ակումբը և Վերևը այլևս նշված հասցեում գործունեություն չեն ծավալելու։

Արձագանքելով Շանթ Գոչեանի գրառմանը Վոլոդյա Բեջանյանի դուստր Էլեն Բեջանյանը հայտարարել է, թե Շանթ Գոչեանը մահափորձ է իրականացրել իր հոր դեմ և տեսախցիկների նկարահանումը շուտով կհանրայնացնի. «Պապարացի ակումբի տնօրեն Շանթը, այնքան ստոր է, որ կարող է գիշերը ժամը 1:00-ին ներխուժել մեր տուն և ընդամենը մեկ փաստաթուղթի համար, մահափորձի ենթարկել  իմ հայրիկին, բարեբախտաբար անվտանգության աշխատակիցը ժամանակին է կանխել Շանթի կողմից կազակերպած մահափորձը»,- նշել է նա:

Ի դեպ, հիշեցնենք, որ Վոլոդյանը Բեջանյանին էր պատկանում ժամանակին Աբովյան 3 հասցեում գործող «Ալեն-Էլեն» գիշերային ակումբը, որը մերթ ընդ մերթ հայտնվում էր քրեական խրոնիկայում: Մասնավորապես, 2012 թ. այս ակումբի հաճախորդներից մեկը նռնակ էր նետել ակումբի մուտքի մոտ և պայթեցրել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ էին հոսպիտալացվել, 2014 թվականին ակումբը դարձել էր նոր  հանցագործության դեպքի վայր, որի ժամանակ ծեծի միջոցով սպանվել էր ակումբի հաճախորդը:

Նկատենք, որ Շանթ Գոչեանի և Էլեն Բեջանյանի հրապարակումների մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերը հիշել են այս և մի շարք այլ դեպքեր և Էլեն Բեջանյանին հորդորել անհապաղ հրապարակել իր հայտարարած մահափորձի վերաբերյալ տեսանկարահանած կադրերը, այլապես իրենք ստիպված են չհավատալ դրան: 

Ի պատասխան մահափորձի վերաբերյալ հայտարարությանը թերահավատորեն մոտեցողների՝ Էլեն Բեջանյանը խնդրել է զինվել համբերությամբ. «Վստահեցնում եմ, որ ձեր բոլորի կասկածանքները շուտով կմարեն:  Ինձ շատ եք գրում անձնական նամակով տարբեր հարցադրումներով, հավաստիացմում եմ, որ ֆոտոշոփով հնարավոր չէ  վիդեո նկարել, և, իհարկե, ոստիկանությունը կփաստի։ 
Ինքս, իսկապես ձեր գրածները տեսնելով, հազիվ եմ ինձ զսպում, որ չեմ հրապարակում Շանթ Գոչեան-ի ծեծը ու բռնությունը իմ հաշմանդամ, թթվածնով շնչող, անկողնում գտնվող հայրիկի նկատմամբ։ Բայց կա մի ասացվածք « Համբերությունը ոսկի է»,- գրել է Էլեն Բեջյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ
Ամենադիտված