Ալեգրովայի` առանց կեղծամի և դիմահարդարման հազվագյուտ լուսանկարը հայտնվել է համացանցում
ԱյլԵրգչուհի Իրինա Ալեգրովայի հազվագյուտ լուսանկարը հայտնվել է նրան նվիրված Instagram-ի էջում: Կադրում ռուս արտիստը պատկերված է գրեթե առանց դիմահարդարման և կեղծամի: Նկարը հրապարակել է Ալեգրովայի ընկերը՝ երգիչ Ալեքսանդր Բոգդանովիչը:
Լուսանկարի ամսաթիվն անհայտ է: Ըստ Բոգդանովիչի` այն արված է ԱՄՆ-ում ՝ Մայամիում: Նախկինում երգչուհին տուն ուներ այնտեղ, բայց մի քանի տարի առաջ վաճառել է այն:
Լուսանկարում Ալեգրովան կանգնած է Բոգդանովիչի և անհայտ կնոջ մեջտեղում: Նա կրում է սև շապիկ, իսկ մազերը կարճ են կտրված: Երկրպագուների կարծիքով՝ երգչուհին կադրում հիանալի տեսք ունի: