«Գեղեցիկ և սեքսուալ». Իվետա Մուկուչյանը ներկայացել է առանց ներքնազգեստի (լուսանկար)
ԱյլԵրգչուհի Իվետա Մուկուչյանը շարունակում է հետևորդների հետ կիսվել իր վերջին ֆոտոսեսիայի արդյունքներով: Ինստագրամում հրապարակված կադրերում երգչուհին ներկայացել է առանց ներքնազգեստի` կրելով միայն հնաոճ կոստյում և սև թափանցիկ տոպ:
Նա կեցվածքներ է ընդունել Սևանա լճի ֆոնին և ցուցադրել նաև իր դաջվածքները:
Երկրպագուները բարձր են գնահատել «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցչի ֆոտոշարքը` մեկնաբանություններում հիացական խոսքեր հղելով նրան:
«Գեղեցիկ և սեքսուալ»,- այսպես է օգտատերերից մեկը բնութագրել Իվետային: