«Ֆիզգորոդոկի» բնակիչները քաղաքապետարանի դիմաց հանդիպում են պահանջում Մարությանի հետ
Հասարակություն«Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները շինարարական աշխատանքների կասեցման ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հետ հանդիպման պահանջով փակել են քաղաքապետարանի հարակից փողոցը։
Բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսին ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով բերման ենթարկեցին։ Հատուկ ջոկատայինները բռնությամբ բերման են ենթարկել նաև քաղաքացու, որը մեքենան կայանել էր շինհրապարակի մուտքի մոտ։
Մոտ մեկ ժամ անց բնակիչների հետ հանդիպման ներկայացավ ավագանու իմքայլական անդամը նշեց, որ նիստին ընդմիջում է հայտարարվել, ուստի ներկայացել է հանդիպման, սակայն բնակիչները պնդում են՝ անձամբ քաղաքապետին հանդիպելու պահանջով են ներկայացել։
Գիտավանի բնակիչները ավագանու անդամներից պահանջում էին դուրս գալ, իրենց հավաքագրած փաստաթուղթը փոխանցել քաղաքապետին ու ասել, որ չեն հեռանալու առանց կասեցման որոշման։
Գիտավանի բնակիչները տեղի ունեցողը վանդալիզմ են որակում։
Հիշեցնենք, որ Ալիխանյան եղբայրներ փ., 6/1 հասցեում 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչներ օգոստոսի 23-ին ևս ակցիա էին իրականացրել Երևանի քաղաքապետարանի առջև և պնդել, որ շենքի կառուցումն ապօրինի է:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը