Բերդի զորամասի հրամանատարը զորացրման դիմո՞ւմ է գրել․ «168.am»
Հասարակություն
Զորացրման դիմում է գրել և ազատվել զբաղեցրած պաշտոնից Բերդի զորամասի հրամանատար, գնդապետ Սարգիս (Սերգեյ) Տիտանյանը, զորացրման դիմում է գրել նաև նրա տեղակալը, այդ մասին հայտնում է 168.am-ը։
Ավելի վաղ ծառայողական քննություն էր սկսվել Մեհրաբի զորամասի հրամանատար Արտակ Թադևոսյանի նկատմամբ և մինչև դրա ավարտը կասեցվել էին նրա ծառայողական պարտականությունները:
Ծառայողական քննության արդյունքում նրան չեն ազատել ծառայությունից, այլ նույն կորպուսում տեղափոխել են ավելի ցածր պաշտոնի: Ստացվում է, որ իշխանությունները «բարեփոխման» աշխատանքներ են սկսել 3-րդ բանակային կորպուսում, ինչը սկսել էին, ըստ էության, կորպուսի նախկին ղեկավարին ազատելուց:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար