Մետրոյի կայարանից սառը զենք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել 18-ամյա ազատաշենցի ուսանող
Հասարակություն
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16.45-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանից բերման են ենթարկել Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, մայրաքաղաքի քոլեջներից մեկի 18-ամյա ուսանողի: Նա կասկածվում էր սառը զենք կրելու մեջ:
Երիտասարդի մոտ հայտնաբերվել է կռփազենք: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը