Աշխարհում առաջին անգամ տեսախաղերից կախվածություն ունեցող դեռահաս է հոսպիտալացվել
ԱյլԻսպանիայում, աշխարհում առաջին անգամ, տեսախաղերից կախվածություն ունեցող դեռահաս է հոսպիտալացվել: Այս մասին գրում է La Prensa Latina-ն:
Նշվում է, որ տղան տառապել է Fortnite խաղից կախվածությունից: Նա հիվանդանոց է ընդունվել 2 ամսով:
Դեռահասի ազգականները նման քայլի են դիմել այն պատճառով, որ նա հրաժարվել է տնից դուրս գալ և բացարձակապես չի շփվել մարդկանց հետ:
Բացի այդ, նա նաև հրաժարվել է բժշկական օգնությունից:
Բժիշկները կարծում են, որ պատանու նման կախվածությունը տեսախաղերից կապված է նրա հարազատի մահվան հետ, ինչը տղայի մոտ անհանգստության բարձրացման պատճառ է դարձել: