Մարզպետի հետ համաձայնության եկանք, որ մոտ օրերս կայցելի Գեղամասար․ Հակոբ Ավետյան
ՀասարակությունՄարզպետի հետ եկանք համաձայնության: Նա մոտ օրերս կայցելի համայնք և քննարկում կլինի համայնքի ղեկավարների և բնակիչների հետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Թե Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը երբ կայցելի Գեղամասար՝ չեմ կարող ասել, հստակ օր դեռ չկա»,- նշեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղամասար համայնքի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը՝ բողոքելով համայնքների խոշորացման դեմ։ Ճանապարհը բացելուց հետո ակցիայի մասնակիցները նշեցին, որ եթե մինչև վաղը արձագանք չստանան Կառավարությունից, կփակեն մի քանի ճանապարհ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է