Էլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ Ուկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ Ռուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներին Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան 

«Շուրջ 10 ամիս 4 օր հավատում էինք, որ զանգը վերջինը չէր, որ նա ողջ է, բայց․․․»․ 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

Հասարակություն
2020թ. սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի մասին լսելիս Պարույր Հարությունյանն առաջիններից էր, ով չսպասեց ծանուցման, որպես կամավոր շտապեց սահման։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Պարույրի քույրը՝ Տաթև Հարությունյանը, պատմեց, որ եղբորից վերջին զանգը ստացել են հոկտեմբերի 14-ին․ «Շուրջ 10 ամիս 4 օր հավատում էինք, որ զանգը վերջինը չէր, քանի որ ինքն անընդհատ երազներով, նշաններով գալիս ու ցույց էր տալիս, որ ողջ է, գալու է ու անակնկալ է անելու։ Սակայն, այդքան ժամանակ լուր չունենալուց հետո ամբողջ հույսն ու հավատը մարեց, երբ ԴՆԹ-ն ուշ, բայց հաստատեց, որ մեր կամավոր տղան այլևս բռնել է անմահության ուղին։ Պարույրը հետ չեկավ, փոխարենը եկավ իր մարտական ոգին, նա գիտակցված հետ չեկավ, որովհետև գիտեր, որ կողքին ընկած 18 տարեկանների կյանքի գնով ուղղակի չի կարող ապրել։ Ինքը բոլորիս ՀԵՐՈՍ-ն է ու հիմա մեզ հետ ավելի շատ է ապրում, քան մեր կողքին ֆիզիկապես գտնվող շատ մարդիկ։ Երբ խոսում էինք հետը, ասում էր` լավ եմ, ընտիր ենք, վաֆլի ենք ուտում, ամեն ինչ կարգին է։ Ասում էի` արևս կարող է մենք էլ գանք էդտեղ, որ այդքան լավ է»,- պատմեց քույրը։
 
Պարույրը 27 տարեկան կդառնար հուլիսի 11-ին, բայց․․․ թեև գրեթե մեկ ամիս է՝ հաստատվել է նրա մահվան հանգամանքը, սակայն նա զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 17-ին Հադրութում։ Մանկուց ապրել է ազգային հերոսներով, և պատահական չէ, որ ավարտել է Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Աշխատել է Բումբումիկ ընկերությունում։ «Միշտ սիրում էր այնպիսի աշխատանք, որը կուրախացներ երեխաներին։ Վերջին անգամ հայրիկիս հետ զրուցելիս հետաքրքրվել է՝ գոնե Բումբումիկը ուրախացնում է Արցախից եկած երեխեքին։ Ասում էր՝ կարևորը երեխեքը ժպտան։ Բակի երեխաների համար էլ հաճախ միջոցառումներ էր կազմակերպում, ուրախացնում»,- ասաց հերոսի քույրը։ 
 
Քույրը պատմում է, թե որքան ուրախ մարդ էր եղբայրը, ժպիտը միշտ դեմքին․ «Պատերազմի դաշտում արված բոլոր լուսանկարներում միշտ երջանիկ ժպիտով էր, ուրախ։ Պատերազմի դաշտում եղել է և՛ բժիշկ, օգնել է վիրավորներին, և՛ քահանա, քահանայի հետ հավասար աղոթք է բարձրացրել առ Աստված, և՛ խոհարար, կողքի գյուղերից շատ բանջարեղեններ է հավաքել սկզբնական օրերին ու ճաշ պատրաստել զինակից ընկերների համար»,- նշեց նա։
 
Տաթևի խոսքով՝ Պարույրը կանխազգացել է, որ այս պատերազմը նախորդների նման չէ, ինչի մասին հայտնել է զինակից ընկերներին․ «Ընկերը պատմում է, որ պատերազմ գնալու ճանապարհին սնիկերս է տվել ու ասել՝ «երկար է տևելու պատերազմը, սոված չես դիմանա, էս ապրիլյանը չէ, շատերս էլ հետ չենք գալու»։ Ընկերն ասաց, որ պատերազմ գնալիս ճանապարհին երկար զրուցել են և մի նպատակ դրել, որ ամեն գնով դիմադրելուն են, որովհետև առաջին ակնթարթից էլ պարզ էր, որ մեր վիճակը վատ է, բայց երբեք չեն մտածել կյանքները խնայելու, փախնելու մասին։ Վերջում էլ ցույց է տվել իր մարտական մեծ ուժը` կյանքը տալով հանուն հայրենիքի։ Այսօր կա հայ ազգս ու ապրում է եղբորս պես անվախ, ամենախենթ հայրենասեր ՏՂԵՐՔԻ հաշվին։ Նրանց, ում թողել է եղբայրս իր հայրենիքը, կոչ եմ անում ապրել ընկած տղերքին արժանի կյանքով»,- հավելեց Տաթևը։
 
Սոնա Հարությունյան
 
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ամենադիտված