Գիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում 

Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի. զոհվածի ծնող

Հասարակություն

Հանրապետության հրապարակում  են հավաքվել 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության դեմ։ Նրանք հերոսների հիշատակի անարգանք են համարում սեպտեմբերի 21-ին, Անկախության օրվա առթիվ, աղմկոտ տոնակատարություն կազակերպելը։

Շատ ծնողների չի բավարարել նաև այն հանգամանքը, որ իշխանության ներկայացուցիչները վերանայել են «գունագեղ» տոնակատարության միջոցառումների ցանկն ու որոշ ուրախ էլեմենտներ հանել ծրագրից։

«Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի: Ինքն արդեն Որոտանի անունը փոխեց, թուրքական անունն են տալիս: Մենք թույլ չենք տա: Պատերազմն իրենք բերեցին, մեր երեխեքին թիկունքից իրենք խփեցին»,-նշում են նրանք:

«Եղբայրս զոհվել է հոկտեմբերի 24-ին, հիմա Եռաբլուրում է՝ իր ընկերների մոտ։ Եղբորիցս բացի, հայրենիքս եմ կորցրել, իսկ այսօր իշխանությունը փորձում է բոլորի հիշատակը պղծել՝ բարձրաձայնելով, որ զոհվածների հիշատակի առթիվ կազմակերպում են գունագեղ տոնակատարություն։ Արդեն որերորդ անգամ պղծում են, ծաղրում մեր զինվորների շիրիմները, ծիծաղում են մեր շիրիմների վրա, անշիրիմ մնացած զինվորների հիշատակը անարգում են», - ասում են զոհվածների ծնողներն ու հարազատները։

Հանրապետության հրապարակում իրենց բողոքի ձայնը բարձրացրած ծնողների հետ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, պատերազմում զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանը։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ծնողների կարծիքները տարբեր են Անկախությանը նվիրված միջոցառումների կազմակերպման հարցում․ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես դեմ են որևէ միջոցառման անցկացմանը, կան նաև այնպիսիք, որոնք կարծում են, որ Անկախությանը օրը պետք է նշել, սակայն՝ զուսպ ու համեստ։ Այնուհանդերձ, բոլոր ծնողներն են վիրավորված իշխանության վերաբերմունքից ու Փաշինյանի ձևակերպումներից։

«Այս ամենն անելուց առաջ պետք է խորհրդակցեին գերիների, զոհվածների ծնողների հետ․ հարցնեին, թե ինչ են նրանք մտածում՝ սրա հետ կապված։ Ծնողների բողոքից հետո նոր վերանայում են (միջոցառումները - խմբ)», - ասաց նա։

Գեղամ Նազարյանը նաև հռետորական հարց բարձրացրեց, թե եթե չլիներ զոհվածների ծնողների ընդվզումը, ուրեմն իշխանությունը պետք է քեֆ-ուրախությու՞ն աներ։ 

«Մենք ամեն օր հանդիպում ենք մարդկանց, ովքեր մագնիտոֆոնը բարձր միացրած՝ ավտոմեքենայով պտտվում են, հարսանիքն ավարտում են ճոխ հրավառությամբ, այդպիսի մարդիկ կան։ Այս համերգը կազմակերպողները հաշվի էին առել դա ու փորձեցին ցույց տալ, որ հայ ժողովուրդը պատերազմից հետո ամբողջովին հաշտվել է այս իրավիճակին, ուզում է ուրախանալ, մոռանալ․ ինչ եղել՝ եղել է, նրան ոչ Շուշին է հետաքրքրում, ոչ Սյունիքի ճանապարհը, ոչ էլ  ապագա սահմանները։ Մարդիկ ուրախանում են ինչ-որ բաներով, վաղը, մյուս օրն էլ թուրքական ապրանքներով կուրախանան։ Ինչ-որ ձևով մենք դա կանխեցինք», - ասաց նա։

Գեղամ Նազարյանն ասաց նաև, որ շատ հերոսների մայրեր պատրաստվում են զավակներ բերել լույս աշխարհ, և մեր կյանքը դրանով է շարունակվում, ոչ թե հրապարակից հնչող ռաբիս երաժշտությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան
Ամենադիտված