Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում Նավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել է Եվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինի Տագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգ Թրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրս 

2022 –ին կապիտալ ծախսերի ծավալը կլինի աննախադեպ. Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում տեղի ունեցող Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը, որը կազմակերպել է Հայ գործարարների ասոցիացիան (ՀԳԱ)՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչները, որոնց թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ինչպես նաև ՀՀ-ում և ՌԴ-ում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են վարչապետ Փաշինյանը, ՌԴ փոխվարչապետ պարոն Օվերչուկը և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ով ներկայացրել է առաջիկա տարիներին «Տաշիր» խմբի կողմից Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնք հասնելու են հարյուրավոր միլիոն դոլարների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հայկական բիզնես ֆորումի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում, որը կրելու է ավանդական բնույթ: Վարչապետի խոսքով՝ այս ֆորումը կարևոր ուղերձ է, որովհետև բոլորս՝ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդն անցել է դաժան փորձությունների միջով:

«Այսօրվա ֆորումը վառ արտահայտությունն է այն բանի, որ Ռուսաստանի հայությունը, հայկական բիզնեսն ինչպես ամուր կանգնած եղել է, այնպես էլ շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության կողքին: Եվ այսօր այս ուղերձը չափազանց կարևոր է պատմական կարևոր այն հանգրվանում, որում մենք գտնվում ենք:

Մենք իսկապես շատ դաժան փորձության միջով ենք անցել և անցնում: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո կարևոր էր գտնել մի քանի հարցերի պատասխաններ և դրանք գտնելու համար է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք պիտի ցույց տային կամ դառնային Երրորդ Հանրապետության 30-ամյա պատմության տարբեր իրադարձությունների պատճառահետևանքային կապերը և ի վերջո պիտի պատասխան տային մեկ այլ շատ կարևոր հարցի. իսկ ինչպե՞ս շարունակել կյանքը և դեպի ո՞ւր շարժվել:

Կարծում եմ՝ սա ամենակարևոր հարցն է և ընտրությունների արդյունքներով, ըստ էության, արձանագրվեց ՀՀ քաղաքացիների որոշումը՝ շարժվել Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ: Հատկապես այսպիսի մանդատ է ստացել մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից: Իսկ ընդհանրապես հնարավո՞ր է արդյոք այս տեսական թեզի գործնական իրագործումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պիտի հասկանալ նաև բոլոր հոռետեսներին: Վարչապետի խոսքով, ըստ ամենայնի, կան ուժեր, որոնք ուզում են ի ցույց դնել, որ մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ:

«Սակայն կառավարությունը հստակ գիտակցելով, թե ինչքան բարդ մարտահրավերի առաջ է կանգնած՝ հետևողական է լինելու և Հայաստանի Հանրապետությունն առաջնորդելու է այս ճանապարհով: Բազմիցս եմ ասել, որ այս ճանապարհին մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, սառնասրտություն, շրջահայացություն: Եվ այս առումով պիտի ընդգծեմ, թե որոնք են այն գործիքները, որոնց միջոցով, մեր կարծիքով, պիտի հաստատվի կամ բացվի խաղաղ զարգացման այդ դարաշրջանը: Չափազանց կարևոր եմ համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների: Կարծում եմ՝ այս խնդրի լուծումը կարևոր է նաև այսօրվա մեր քննարկման համատեքստում, որովհետև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն ի վերջո պիտի հնարավորություն տա, որ Հայաստանը հաղթահարի շուրջ 30-ամյա շրջափակումը, ինչը նշանակում է էականորեն փոխել ներդրումային միջավայրը ՀՀ-ում և տնտեսության կառուցվածքը փոխել այնպես, որ պետությունը դառնա ավելի դիմակայուն ու մրցունակ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ տարածաշրջանային զարգացումների քաղաքական օրակարգերի մասին բազմիցս են խոսել: «Այդ օրակարգի առաջ մղման, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնման գործում չափազանց բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որ ստանում ենք մեր ռազմավարական դաշնակից երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից: Պիտի ընդգծեմ՝ հասկանում ենք, արձանագրում ենք, որ ՌԴ-ի շահագրգիռ և կառուցողական մոտեցումը, ինչպիսին ունի այսօր մեր դաշնակից երկիրը, չափազանց կարևոր է այս խնդիրների լուծման համար: Մենք միասին հետևողականորեն առաջ ենք մղելու այդ օրակարգը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ապագան կառուցելու առումով անդրադարձել է այն նախագծերին, որոնք այսօր արդեն կառավարությունը մեկնարկել է: «Մեր խնդիրների լուծման համար չափազանց կարևոր ենք համարում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնց առանցքային նպատակներից մեկը պիտի դառնա կրթության հասանելիությունը և որակը: Այս առումով, ՀՀ կառավարությունը ստանձնել է առաջիկա 5 տարիներին 300 դպրոց կառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրը: Շուրջ 500 մանկապարտեզ կամ նախակրթարան պիտի կառուցվի ու նորոգվի, որի նպատակն է՝ կրթությունն առավել հասանելի դարձնել ՀՀ բոլոր երեխաներին և նրանց հետագայում մասնագիտական ու բարձրագույն կրթության այնպիսի հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան աշխատանք գտնել շուկայի բարձր վճարվող սեգմենտներում:

Մեզ համար չափազանց կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը: Այս առումով, նախատեսել ենք առաջիկա 5 տարիներին սկսել կամ ավարտել 15 ջրամբարների կառուցման ծրագիր: Մենք տարեկան նվազագույնը պիտի նորոգենք կամ հիմնանորոգենք 500 կիլոմետր ավտոճանապարհ, ընդ որում, այս հաշվարկն անում ենք առանց Հյուսիս-հարավ ծրագրի և սուբվենցիոն ծրագրերի իրականացման: Արդեն պատրաստվում ենք գործարկել Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Ագարակ հատվածի կառուցումը և այս ամենը պետական, հանրային մի քանի միլիարդի հասնող ներդրումային ծրագիր է, որի իրականացման համար ունենք մեր գործարարների, այդ թվում՝ Հայ գործարարների ասոցիացիայի աջակցության կարիքը: Որովհետև մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՀ-ում չկան այնպիսի շինարարական հզորություններ, որոնք կկարողանան իրականացնել կառավարության կողմից առաջ քաշվող այս հավակնոտ ծրագիրը»,- նշել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ պետական ծրագրերի մեկնարկն արձագանք կգտնի նաև Հայ գործարարների ասոցիացիայի անդամների շրջանում, որոնք ոգևորվելով պետական ներդրումների այսպիսի մասշտաբներից ու ծավալներից՝ զուգահեռաբար մասնավոր ներդրումներով կաջակցեն կառավարությանը, որպեսզի արդյունքում կարողանանք ստանալ սիներգիայի էֆեկտ:

«Մենք քննարկում ենք 2022 թվականի պետական բյուջեն: Մեր Հանրապետության պատմության համար կապիտալ ծախսերի մասնաբաժինը, չափը, ծավալը կլինի աննախադեպ: Բայց ավանդաբար ունենք մի խնդիր, ընդ որում այն գոյություն ունի մեր 30-ամյա պատմության ամբողջ շրջանում. մենք ավանդաբար ունենք կապիտալ ծախսերի թերակատարման խնդիր, որը կապված է, այդ թվում՝ իմ ասած խնդրի հետ, որովհետև ՀՀ-ում գործող շինարարական ընկերություններն իրենց հզորություններով պատշաճ ժամանակով, որակով ու ծավալներով չեն կարողանում լիարժեք իրականացնել այն ծրագրերը, որոնք առաջարկվում են պետության կողմից: Եվ ողջունելով հայկական բիզնես ֆորումը՝ ուզում եմ հատկապես ողջունել այն տրամադրությունը, որով այն սկսել է, իսկ տրամադրությունն ավելի քան գործնական է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարության նպատակն է «հետպատերազմական վերականգնման ժամանակաշրջանի գործընթաց» ձևակերպումը վերափոխել Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկի: «Այս ծրագիրն իրագործելու համար ունենք բոլոր ներկաների աջակցության կարիքը, ունենք Սփյուռքի մեր գործարարների աջակցության կարիքը, մեր միջազգային գործընկերների, դաշնակիցների աջակցության կարիքը: Եվ կարծում եմ՝ այսօրվա այս պատկառելի միջոցառումը կարևոր մեկնարկ է այս տրամադրությունը վերածելու գործնական իրողության»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:

Ֆորումի հիմնական նպատակներն են՝ Հայաստանի ներդրումային և տնտեսական ներուժի վերագործարկումը ներդրումային հոսքերի միջոցով, տարբեր երկրների և առաջին հերթին՝ Ռուսաստանի գործարարների հետ ավելի սերտ տնտեսական փոխգործակցության ստեղծումը, երիտասարդների շրջանում ձեռներեցության խթանումը և աջակցությունը երիտասարդ ձեռներեցներին, ինչպես նաև նոր մակարդակում երկխոսության ձևավորումն ու հայկական գործարար համայնքի միավորումը ողջ աշխարհում: Ֆորումի մասնակիցների թիվն, ընդհանուր առմամբ. Հասնում է 500-ի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ
Ամենադիտված