Եթե քայլեր չձեռնարկենք՝ 7 օրվա ընթացքում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք. Ռոմելլա Աբովյան
Տեսանյութեր«Կորոնավիրուսի վերարտադրողական ցուցանիշը վերջին օրերի ընթացքում աճել է մինչեւ 1.2, եւ եթե քայլեր չձեռնարկվեն, առաջիկա 7 օրվա ընթացքում Հայաստանում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նրա խոսքով, հաստատված դեպքերի մոտ 30 տոկոսը կհոսպիտալացվեն, իսկ նրանց 3 տոկոսը ինտենսիվ թերապիա կարիք կունենա:
«Համաճարակային իրավիճակը Հայաստանում այս պահի դրությամբ լարված է, վերջին 14 օրերի ընթացքում գրանցվել է դեպքերի 18 տոկոս աճ: Աճել է նաեւ դրական տեստերի մասնաբաժինը, հասնելով 11 տոկոսի»,- հավելեց Ռոմելլա Աբովյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից