Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում Նավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել է Եվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինի Տագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգ Թրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրս Օդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել են Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար 

Անօդաչուների շոուի եւ մնացածի մասին.Գեղամ Նազարյան

Քաղաքական

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, նիկոլը մեր երկիր պատերազմ և աղետ բերեց, իսկ հիմա ասում է խաղաղության դարաշրջան,-գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր հոդվածում. 

«Աշխարհի, այս մոլորակի վրա ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած իշխանություն կհասկանար, որ մեծ աղետից հետո մեծամասշտաբ տոնակատարության կազմակերպումը ճիշտ չէ: Վստահ եղեք, այդ նույն գիտակցումն ունի նաև Հայաստանում այսօր իշխող վարչախումբը: Անհնար էր, որ գոնե նրանց հովանավորներ-խորհրդատուները չգիտակցեին, որ հիմա շոուների ժամանակը չէ: Կարճ ասած՝ գիտակցում էին, բայց արեցին ճիշտ հակառակը:

Նրանք միտումնավոր ցավ պատճառեցին հանրության առողջ հատվածին, առաջին հերթին հերոս տղերքի ծնողներին: Մտածում եք, պատահակա՞ն էր անօդաչուների շոուն: Պատահական ոչինչ չի լինում: Անօդաչուների շոուն ցավն ընդամենը ուժգնացնելու միջոց էր: Վերցնել անօդաչուների շոու անել, երբ մեր տղերքի գերակշիռ մասը զոհվել է հենց այդ անօդաչուների հարվածից, առնվազն ցինիզմ և լկտիություն է: Ցինիզմից և լկտիությունից անդին է, երբ այդ շոուին այս կամ այն կերպ համոզելով հանդիսատես են դարձնում զոհված տղերքի մի քանի մայրերի:

Մենք սիմվոլիկային, խորհրդանիշներին ուշադրություն չենք դարձնում, անգամ ծիծաղում ենք, երբ դրանց մասին խոսում են, ծիծաղում ենք, երբ ասում են, թե այս ամենը զանգվածային հիպնոտիկ սեանս է, բայց մեր հակառակորդները հակառակն են անում: Նրանք այս շոուով աշխարհին մեսիջ ուղարկեցին, կամ եթե կուզեք՝ ուղերձ՝ հայերը տոնում են իրենց պարտությունը, նրանք հաշտվել են առկա իրողությունների հետ: Նրանք այս շոուով զրոյին հավասարեցրին կամ փորձեցին զրոյին հավասարեցնել Անկախությունը, իսկ վարչախմբի պարագլուխը զանգվածային հիպնոտիկ սեանսի ժամանակ հանրությանն ասաց՝ մենք պարտավոր չենք հաղթել, և որ սկսում ենք խաղաղության դարաշրջանը:

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, նիկոլը մեր երկիր պատերազմ և աղետ բերեց, իսկ հիմա ասում է խաղաղության դարաշրջան: Իրականում, խաղաղության դարաշրջան ասելով նկատի ունեն մեծ նվաստացման շրջան, որը մեր թշնամին ցանկանում է մեզ պարտադրել իր խամաճիկների միջոցով:

Այն, ինչ ուզում է, երազում է թշնամին, դեռ չի նշանակում, թե պարտադիր իրականություն պետք է դառնա, այսուհանդերձ, ցավոք, վարչախմբի քայլերի պատճառով այսօր արդեն Հայաստանի ապագան որոշվում է ոչ թե ՀՀ իշխանությունների հետ բանակցությունների, այլ օտար երկրների միջև ընթացող շփումներով և երկխոսությամբ:

Մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք, գիտակցենք, որ մեր պարտությունները շարունակվելու են, պատերազմը շարունակվելու է այնքան, քանի դեռ Հայաստանն աշխարհին ներկայանում է պարտության դեմքով: Մենք պետք է նաև հասկանանք, գիտակցենք, որ բարոյալքումը շարունակվելու է այնքան, քանի դեռ Հայաստանի ղեկավարը պարտության դեմքով մարդն է: Մենք չենք կարող հակառակվել Աստվածային, բնության, քաղաքական, տնտեսական օրենքներին, և երկրի ղեկը թողնել այն աղետի ենթարկած մարդուն: Չի լինում այսպես: Այն, ինչ հիմա տեղի է ունենում հակաբնական է, հակատրամաբանական: Որքան շուտ մենք հասկանանք, ընդունենք այս փաստը, այնքան լավ բոլորիս համար:     

Գործող վարչախումբը ոչ միայն չուներ բարոյական իրավունք սեպտեմբերի 21-ին տոնակատարություն կազմակերպելու, այլ նաև չունի բարոյական իրավունք երկիրը ղեկավարելու համար: Հազարավոր զոհեր, նվաստացում, տարածքային հսկայական կորուստներ, Շուշիի և Հադրութի անկում, Սյունիք և Իրան տանող գլխավոր ճանապարհի հանձնում թշնամուն; Մի՞թե սա բավարար չէ, որ հասկանանք, որ առաջ շարժվելու համար նախ պետք է փոխենք մեր երկրի դեմքը:  

Մի անգամ, մասնավոր զրույցներից մեկում Գերմանիայի խորհրդարանի մի պատգամավորի հարցրի, թե տեսականորեն գերմանացիները քանի ամիս հետո դուրս կգային փողոց, եթե իրենց երկրում կառավարեր հայաստանյան այսօրվա վարչախումբը: Նա ժպտաց և ասաց՝ ամիսներ պետք չեն լինի, բողոքի գործողություններ պետք չեն լինի: Ընդամենը մեկևկես օր հետո նրանք կհասկանան, որ գերմանացիներին չեն կարող ղեկավարել ու կհեռանան:

Դաժան է, բայց իրականություն: Նեղ անձնական շահերով առաջնորդվելով երաժիշտները նվագեցին, պարեցին, երգեցին: Մի՞թե նրանք չէին հասկանում, թե ինչ են անում: Մի՞թե իրենց հարց չէին տալիս, թե որտեղ է Կաթողիկոսոը, որտեղ են ընդդիմադիր պատգամավորները, որտեղ է մարդու իրավունքների պաշտպանը, որտեղ է անգամ Երևանի քաղաքապետը: Մի՞թե չէին ասում, ինչու նրանք ներկա չեն շոուին: Նեղ անձնական շահեր, անասնական վախ, և ունենք այն՝ ինչ ունենք:

Ցավոք, սիմվոլներին, խորհրդանիշերին ուշադրություն չեն դարձնում նաև վարչախմբին ընդդիմադիր շատ ու շատ գործիչներ: Ասվեց, բարձրաձայնվեց, որ անկախության օրը չի կարելի երթով գնալ Եռաբլուր, որ դա լավ խորհուրդ չէ: Ասվեց, որ հատկապես զոհված տղերքի ծնողներին չի կարելի քայլացնելով, անկախության օրը տանել Եռաբլուր: Մի՞թե չգիտեք, որ Եռաբլուրը առաջին հերթին հանգստարան է:

Այո, ինչպես իրեն հարգող ցանկացած երկրում Անկախության օրը պետության առաջնորդները, կուսակցությունների ղեկավարները, Եկեղեցու առաջնորդները պետք է հարգանքի տուրք մատուցեն նրանց, որոնք իրենց երկրային կյանքն են տվել անկախության համար, բայց դա պետք է արվի առանց աղմուկ-աղաղակի, համեստ և արժանապատվությամբ: Իսկ ի՞նչ արինք մենք: Մենք մեր նահատակներին էլ չհարգեցինք: Ի՞նչ է, կարծում եք իրենց դուր եկավ այն, ինչ եղավ սեպտեմբերի 21-ին՝ թե Հանրապետության հրապարակում, թե Եռաբլուրում:

Սեպտեմբերի 21-ին մենք, ասում եմ մենք, որ ոչ ոք չնեղանա, կոլեկտիվ ջանքերով կազմակերպեցինք կամ փորձեցինք կազմակերպել Անկախության թաղումը, բայց լավ իմացեք, չի ստացվելու, մեր ազգի առողջ հատվածը, մեր տղերքի հաղթող ոգին դա թույլ չի տալու:

Իսկ մենք պետք է փորձենք լրջանալ, առանց այդ լրջության հաղթանակներ չեն լինելու, հաջողություններ չեն գալու: Երբ չենք կարողանում մի կողմ դնել անձնական քմահաճույքները, մեր ես-ն անպայման առաջ մղելու կիրքը, չենք կարող լուրջ և կարևոր գործեր ձեռնարկել:

Մենք անգամ ամաչում ենք հրապարակել այն երաժիշտների անունները, որոնք հակառակ նահատակ տղերքի ծնողների, ընտանիքի անդամների կոչին, հանուն իրենց բարեկեցության, դիրքի որոշեցին երգել ու պարել: Հոլանդացիները պատերազմից հետո մի քանի տարի շարունակ զբաղված էին ֆաշիստների հետ համագործակցածներին հայտնաբերելով և հասարակական պարսավանքի ենթարկելով: Իսկ մենք ի՞նչ ենք անում: Մենք մրցակցում ենք, թե ով առաջինը զոհված տղերքի ծնողներին երթով կտանի դեպի Եռաբլուր կամ կտանի ոստիկանության հետ բախումների:

Մի կողմ թողնենք բերանները բաց համերգ կամ շոու նայողներին: Նրանք մեղավոր չեն, նրանք իրոք չեն հասկանում, թե ինչ են անում: Շատերն էլ այն մակարդակի վրա են գտնվում, որ երջանիկ են անգամ, որ իրենց անվճար բերել են Երևան և անվճար հետ են տանելու դեպի տուն:

Սրանք այն զանգվածն են, որ անգամ նախանձում են զոհված տղերքի ծնողներին, որ դրամական փոխհատուցում են ստացել: Սրանք այն տեսակն են, որոնց թվում է, որ նահատակների ծնողները չպետք է ծիծաղեն, քայլեն, իրենց տեսքը կարգի բերեն, մտածեն մյուս զավակների մասին, այլ պետք է երեսներին մուր քսեն, ցնցոտիներ հագնեն և անդադար սգան և լաց լինեն: Սրանց ի՞նչ ասես կամ սրանցից ի՞նչ պահանջես: 

Իսկ իրենց մտավորական համարողներին և այս շոուն և այս վարչախմբին այս կամ այն կերպ աջացողների նկատմամբ վերաբերմունքն այլ պետք է լինի: Հիմա միայն ասեմ՝ դուք մասնակիցն եք մեր տղերքի սպանության, Սյունիքի ճանապարհներն ու դիրքերը թշնամուն հանձնելուն, Շուշիի կործանմանը: Դուք պատասխան եք տալու, հատ-հատ, և չկարծեք, թե հանրությունը լսելու է ձեր արդարացումները, թե բա երեխա էինք պահում...

Իսկ այսօր, համերգից ժամեր անց արձանագրենք, որ երկրում ավելացավ անբարոյականության մթնոլորտը, թշնամին սկսեց ավելի շատ ծիծաղել մեզ վրա, աշխարհն՝ ավելի չհարգել մեզ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Եվ չնայած այս ամենին, քաղաքական գործընթացները մի հետաքրքիր օրինաչափություն ունեն, նրանք չեն ենթարկվում որևէ մեկի ծրագրերին և ցանկություններին, գալիս են և հզոր ալիքի նման մաքրում դաշտը կեղտից և անբարոյականությունից»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցեր
Ամենադիտված