Հայտնի է՝ որտեղ կարող է տեղի ունենալ 2021 թվականի աշխարհի ակումբային ֆուտբոլի առաջնությունը
Սպորտ
Բրազիլիայի քաղաքապետ Էդուարդո Պաեսը Instagram-ի իր էջում հայտնել է, որ Ռիո դե Ժանեյրոն պատրաստ է ընդունել 2021 թվականի ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը:
Սկզբնական շրջանում մրցաշարը պետք է անցկացվեր դեկտեմբերին՝ Ճապոնիայում, սակայն կորոնավիրուսային համաճարակի պատճառով Ճապոնիան հրաժարվեց առաջնությունը հյուրընկալելուց:
«Մենք աշխատում ենք դրա վրա, Ռիոն ցանկանում է այս մրցաշարը բերել Բրազիլիա», - ասել է Պաեսը:
Ինչպես նշել է L'Équipe- ը, Պաեսն արդեն կապվել է ՖԻՖԱ -ի ղեկավարության հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում