Զատուլինի խոստովանությունը. Մոսկվան Հայաստանից հավատարմություն է պահանջում իր դավաճանության դիմաց Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ Հայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. Այվազյան Ադրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալները P.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվը Պատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան 1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետները Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան 115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբին ՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման Քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր Հոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) 

Քննիչ հանձնաժողովը դարձել է ծուղակ՝ դեպի ուր իրար քաշում են իշխանությունը և ընդդիմությունը

Հասարակություն

Քննիչ հանձնաժողովի գաղափարը դարձել է ծուղակ, դեպի ուր իրար քաշում են իշխանությունն ու ընդդիմությունը։ Ի՞նչ է տալու այն։ Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարցն ունի տեխնիկական և բովանդակային կողմեր։ Տեխնիկական հարցում իշխանությունը իրացնելու է իր առավելությունը. մեծամասնություն են, տիրապետում են լծակներին։

Մանավանդ այս պայմաններում, երբ չկա իրականությունն իմանալու հանրային պահանջ։ Փոխարենն ընդդիմությունը կարող է պայքարել  բովանդակային կողմի համար, և ոչ ոք չի կարող խոչընդոտել։ Բայց սա պահանջում է, որ ընդդիմությունն ի´նքը դառնա կրողն այդ  բովանդակության։

Մեծ հաշվով, գոյություն ունի քննիչ հանձնաժողովի երկու տարբերակ.

- Մեղավորների նշանակման հանձնաժողով

- Սխալների և հետևությունների հանձնաժողով

Մեղավորների նշանակման հանձնաժողով

Եթե ընդդիմությունն ուզում է, որ այսօրվա հանրային մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում ստեղծվի մի հանձնաժողով, որն իրեն թույլ տա՝ բարձրաստիճան իշխանավորներին մեղավոր կարգել, ապա դա աբսուրդ է։ Լավագույն դեպքում նման հանձնաժողովը վերածվելու է լեզվակռվի և մամուլի համար տեսանյութեր ապահովող միջավայրի, որին հասարակությունը մասնակից չի լինելու։

Բայց այդ դեպքում հանձնաժողով ստեղծելու իմաստ չկա, որովհետև ընդդիմությունը նոյեմբերի 9-ից ցենզուրայի մեջ և դրանից դուրս բոլոր ձևակերպումներով ամեն ինչ ասել է՝ շատ ավելի լայն լսարանների առաջ։ ԱԺ մեծ դահլիճում ամեն ինչ ասվել և արվել է. այդ դեպքում ո՞րն է նոր հանձնաժողովի իմաստը, ո՞րն է նպատակը։ Ինչո՞ւ է ընդդիմությունն ընտրում ամենահեշտ ու ոչինչ չտվող ճանապարհը։ Այդ ո՞ր քննիչ հանձնաժողովն է մինչ այս որևէ օգուտ տվել, որ այս մեկը տա։

Իր հերթին Նիկոլը ում ասես մեղավոր կարգել է՝ բանակցությունները տապալելու համար՝ Քոչարյանին ու Ս. Սարգսյանին, Շուշին հանձնելու մեջ՝ Վանեցյանին, Ծառուկյանին, Ս. Օհանյանին, հասարակ քաղաքացիներին՝ առանց զրահաբաճկոն բայրաքթարի տակ մեռնելու չշտապողներին… ո՜ւմ ասես։ Այդ դեպքում ի՞նչն է խանգարելու Նիկոլին՝ նույն անթարթ հայացքով պատերազմի ամեն էպիզոդի համար նոր մեղավորներ հայտարարելը՝ ում ուզի, երբ ուզի, ինչքան էլ անհեթեթ լինի. միևնույն է, նրա խմբակցությունը դակելու է։

Սա է Հայաստանի՝ որպես պետություն, այսօրվա լրջության աստիճանը։ Ինչ է, կարծում եք, որ Անվտանգության Խորհրդի անդաները, ԱԱԾ կամ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները կգան կերդվե՞ն՝ ասել միայն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից … Անող լինեին՝ վաղուց կանեին։ Եվ վերջապես ճշմարտությունը սև ու սպիտակ չէ՝ միայն այն չէ´, ինչ ասում է Նիկոլը կամ ինչն ասվել է միտինգներում։

Իսկապես պետք է ուղիղ հարց տալ. ո՞րն է մեր ակնկալիքը քննիչ հանձնաժողովից, որ նման սևեռվածությամբ  կարևորում ենք այն։ Եվ արդյո՞ք ավելի ճիշտ և արդյունավետ չէր լինի՝ «հանձնաժողով» ստեղծել ոչ թե ՔՊ-ի, այլ՝ հասարակության հետ համագործակցությամբ։

Այսօրվա հանրային անտարբերության պայմաններում, եթե Նիկոլն ասի, որ պատերազմ չի եղել ու հետևաբար պարտություն չի եղել՝ հանձնաժողովի ՔՊ-ական անդամները միաբերան կրկնելու են նույնը։

Կա նաև այլ նրբություն. եթե պատերազմի օրերին եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հետո դարձել են ընդդիմադիրներ, նրանք ինդուլգենցիա՞ են ստանում։

Այս կամ որևէ այլ ընդդիմությունը պետք է փոխի շեշտադրումները և այդ դեպքում կունենա  նոր իրավիճակ։

Պետք է թեմային տալ հանրային պրոցեսի կարգավիճակ։ Պետք է ամեն կերպ ձգտել, որ հասարակությունը սկսի իրեն հարցեր տալ՝ ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ խաղաղ Երևանում հայտնվեցին ռմբապաստարանների հայտարարություններ, ինչպե՞ս հարյուրավոր կմ հեռավորության սահմանը եկավ կանգնեց մեր դռանը, ինչո՞ւ ունեցանք այսքան զոհ, ու այսպես՝ հարցերի մեծ շարան։

Քննիչ հանձնաժողով պետք է՝ այս հարցերը բարձրացնելու և հասարակությանը մասնակից դարձնելու համար։ Բայց այդ դեպքում այն պետք է կոչվի բոլորովին այլ կերպ՝ խաղաղության և պատերազմի հանձնաժողով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զատուլինի խոստովանությունը. Մոսկվան Հայաստանից հավատարմություն է պահանջում իր դավաճանության դիմացՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում
Ամենադիտված