Երևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունը Վերադառնում ենք Երևան․ ինքնաթիռը գործնականում լեփ-լեցուն է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հայկական ապրանքները ԵՄ կմտնեն առանց մաքսատուրքի․ արտոնությունները կդրվեն քվեարկության ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ) Ռուսական ուժերը հարվածել են «Օլեյնա» ձեթի գործարանին Լոնդոնում երկու մարդ է ձերբակալվել՝ Իրանի հետախուզությանն աջակցելու կասկածանքով Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ) Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ) Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ «Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը ոչ մի խնդիր չի լուծելու»․ քաղաքագետ Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը Լենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել 

Հայկական Կարմիր խաչը Իջևանին նվիրաբերել է 240 աղբաման, նաև աղբահավաք մեքենա

Հասարակություն

Սեպտեմբերի 23-ին, 13։00-ին ՀԿԽԸ-ի կողմից իրականացվող «Իջևան քաղաքում թափոնների կառավարման կարողությունները բարձրացնելու համար աղբահավաք մեքենայի և աղբամանների տրամադրման» ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքին հանձնեց 240 աղբաման և համապատասխան աղբահավաք մեքենա։ Ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։

Նվիրատվության համաձայնագիրը ստորագրեցին Իջևանի քաղաքապետի ժ․պ․ Արթուր Ճաղարյանը և ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։ Արարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆուկուշիման, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում, մշտապես համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այս ծրագրի պլանավորումը ևս իրականացվել է համատեղ և հիմնված է  եղել համայնքի խիստ կարիքի վրա։ Թափոնների կառավարումը և շրջակա միջավայրի բարելավումը Աղետների ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչներից է, որը, ուղղված լինելով աղետների կանխարգելմանը, նպաստում է համայնքի դիմակայունության բարձրացմանը և հետևաբար՝ կայուն զարգացմանը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտնում է իր  շնորհակալությունը  Ճապոնիայի կառավարությանը՝ ի դեմս ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆուկուշիմայի,  Իջևանի քաղաքի համար այսքան կարևոր նախաձեռնությանն աջակցելու, ինչպես նաև մարզպետարանին և քաղաքապետարանին՝ սերտ համագործակցության  համար,  - ասաց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

Ճապոնիայի կառավարության և ժողովրդի անունից ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Իջևան քաղաքում՝ համայնքի կարողությունների բարձրացմանն ուղղված աղբատար մեքենայի և աղբամանների տրամադրման եզրափակիչ արարողությանը։ Ուրախ եմ, որ այս ծրագրի շնորհիվ զգալիորեն կբարելավվի Իջևանի կենցաղային թափոնների կառավարման համակարգը, -  նշեց  ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆուկուշիման։

Իջևանի քաղաքապետի ժ․պ․ Արթուր Ճաղարյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը և Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ համայնքի կարիքներին արձագանքելու և աջակցության տրամադրման համար։ Նա շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց հյուրերին։

Իջևանի քաղաքապետարանն ապահովելու է աղբի հավաքման գործընթացի հետագա տեխնիկական սպասարկումը։

Ծրագրի շրջանակներում օգոստոսի 30-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի Մարզային մասնաճյուղի 40 կամավորներ Իջևանում իրականացրեցին շրջակա միջավայրի մաքրության վերաբերյալ իրազեկում և շաբաթօրյակ՝ աղբից մաքրելով քաղաքի տարբեր բանուկ հատվածներ։ 

2020 թվականին Իջևանի քաղաքապետարանը դիմել էր ՀԿԽԸ-ին` աղբի կառավարման բարելավմանն աջակցելու համար: Համայնքի դիմակայունության բարձրացմանն ուղղված «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը» ծրագրի միջոցով աղբի հավաքման համակարգի կատարելագործումը կնպաստի բնապահպանական իրավիճակի բարելավմանը և աղետների ռիսկը նվազեցմանը:

90-ականներին Իջևանով անցնող Աղստև գետի ջրերը աղտոտվում էին Դիլիջանի «Իմպուլս» գործարանի և Իջևանի Գորգերի գործարանի թափոններով: Այժմ գետը աղտոտող արդյունաբերական ձեռնարկություններ չկան, սակայն անհրաժեշտություն կա բարելավել աղբահանության գործընթացը, որպեսզի կենցաղային թափոնները չաղտոտեն ու չխցանեն գետը՝ ստեղծելով ջրհեղեղի ռիսկ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունը Գրիգորի Լեպսը պարզաբանել է՝ արդյոք նոր սիրելի ունիՎերադառնում ենք Երևան․ ինքնաթիռը գործնականում լեփ-լեցուն է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հայկական ապրանքները ԵՄ կմտնեն առանց մաքսատուրքի․ արտոնությունները կդրվեն քվեարկության ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ) Ռուսական ուժերը հարվածել են «Օլեյնա» ձեթի գործարանին Լոնդոնում երկու մարդ է ձերբակալվել՝ Իրանի հետախուզությանն աջակցելու կասկածանքով Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ) Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ) Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ «Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը ոչ մի խնդիր չի լուծելու»․ քաղաքագետ Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը Թափանցիկ զգեստով Դուա Լիպայի նոր լուսանկարները հիացրել են երկրպագուներինԼենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութԱռուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն» Ո՞ր մթերքն է պարունակում ամենաշատ վիտամին C․ կենսաքիմիկոսը նշել է առաջատարինՀութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ Աշնանը իմունիտետը պահպանելու համար մասնագետը խորհուրդ է տվել երեք մթերքՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ) Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ Դելին ուժեղացնում է անվտանգության միջոցառումները BRICS-ի գագաթնաժողովից առաջ․ տեղադրվել է 500 տեսախցիկՈւկրաինայի համար իրավիճակը վատանում է օրեցօր. Պեսկով Տվյալների մշակման կենտրոնները բարձրացնում են ուրանի համաշխարհային գները․ WSJՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում ուկրաինական երեք անօդաչու նավակ ոչնչացնելու մասինՊեսկով․ Ուկրաինան հարվածներ է հասցնում քաղաքացիական թիրախներին՝ բացելով «Պանդորայի արկղը»Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը ՌԴ դեսպանատունը Գերմանիայի հակառուսական քաղաքականությունը «սխալ և ծայրահեղ վտանգավոր» է անվանել2027-ին Սյունիքում կավելանա Խաղաղության կորպուսի կամավորների թիվըԾառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 2 ամսում $11 մլն է կորցրելՌուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը Ֆրանսիացի տնտեսագետը բացատրել է՝ ինչու պատժամիջոցները չեն կանգնեցրել Ռուսաստանի տնտեսության աճըԱԺ-ում քննարկվել են հայ-լեհական կապերի խորացման հեռանկարներըԸնդդիմադիր պատգամավորները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըԴոլարն ու եվրոն մի փոքր թանկացել ենԿես տարում Հայաստանը Ադրբեջանից 17,8 մլն դոլարի նավթամթերք է ներմուծել․ «Հետք»Կրեմլում կոչ են արել տիեզերքը չվերածել առճակատման հարթակի«Եվրոտրանսի» բաժնետոմսերը երեք օրում էժանացել են գրեթե 30%-ովԳևորգ Պապոյանը քննարկել է ջերմոցային վարդերի արտադրության և արտահանման զարգացումըՌուսաստանում կարմիր խավիարի արտադրությունը գրեթե երեք անգամ նվազել է․ հայտնի է պատճառըԼայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ կան բերման ենթարկվածներ Մինչև 2031 թվականը Հայաստանը առնվազն երեք արբանյակ կարձակի․ ՓաշինյանՄիջազգային կառույցներին նամակներ են ուղարկվել Գագիկ Ծառուկյանի ձերբակալության վերաբերյալԲրիտանացի զբոսաշրջիկը Թուրքիայում ձերբակալվել է դրոշի վրա թքելու համար Խայտառակություն է այն, ինչ կատարվում է սեփականության իրավունքի նկատմամբ Հայաստանում․ ՎարդանյանՃապոնիայի վարչապետը կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերություններըՈստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձՄելանիա Թրամփը խոսել է Սպիտակ տան պատմական ժառանգությունը պահպանելու կարևորության մասինԽուլ ու համր մի ձևացեք, իշխանությունն ամենօրյա ռեժիմով վախի մթնոլորտ է տարածում․ Վահագն Մելիքյան
Ամենադիտված