Ուկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ Ռուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներին Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով Ոստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր Արմենիային Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը Պետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ 

Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրգործով հարցաքննվել է շուրջ 150 անձ, այդ թվում՝ Արցախի նախագահը և ՊԲ հրամանատարներ

Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է 2020թ. արցախյան պատերազմի ընթացքում կատարված և դրան առնչվող հանցագործությունների առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվող քննությունների արդյունքների վերաբերյալ միջանկյալ տեղեկատվության տրամադրումը թույլատրելիության սահմաններում՝ կարևորելով իրազեկվածության հանրային շահը:

Պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ, 238-րդ, 307.4-րդ, 308-րդ, 327-րդ, 356-րդ, 358-րդ, 359-րդ, 361-րդ, 362-րդ, 363-րդ, 364-րդ, 365-րդ, 372-րդ, 373-րդ, 375-րդ, 376-րդ, 299-րդ և 302-րդ, 311-րդ, 312-րդ և 313-րդ, 177-րդ, 178-րդ հոդվածների տարբեր մասերի և կետերի համակցությունների հատկանիշներով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՀՔԾ-ում քննվում է ավելի քան 2000 քրեական գործ: Քննության արդյունավետությունն ու միասնականությունն ապահովելու նպատակով դրանք միավորվել են մի քանի վարույթների շրջանակում, որոնցով քննություններն իրականացվում են ձևավորված քննչական խմբերի կողմից:

Այդ քրեական գործերով քննության առարկա են՝

• զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հնարավոր խախտումները, դրանց բնույթը, ընդգրկումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից զորահավաքային զորակոչով զորակոչված զինծառայողների՝ զորամասից կամ ծառայության վայրից փախուստը, հեռացումը, այլ, առավել ապահով վայրեր տեղափոխումը կազմակերպելու դեպքերը՝ այդ թվում նաև կաշառքի միջոցով, 

• պատերազմի ողջ ընթացքում մարտական գործողությունների համար նախատեսված զենք զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ պայթուցիկ սարքերն Արցախի Հանարապետությունում ապօրինի ձեռք բերելու, ՀՀ ապօրինի փոխադրելու, հափշտակելու կամ շորթելու դեպքերը, ռազմական դրության ժամանակ զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար իրեն տրամադրված զգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները, ինչպես նաև ծառայողական օգտագործման համար իրեն վստահված զենքը, ռազմամթերքը կամ ռազմական այլ գույքը դրանց պահպանության կանոնների խախտմամբ կորցնելու կամ փչացնելու դեպքերը,

• պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների՝ զորահավաքային զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու, հակառակորդի անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքերով,

• Արցախի Հանրապետության հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմաններ և դեպի ԱՀ-ի կենտրոն՝ Շուշի քաղաք առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները: Քննության առարկա են «Նժդեհ» կոչվող բարձունքի («Լելե-Թեփե») Մեխակավանի, Հադրութի, Մեծ Թաղերի, Թաղավարդի, Սղնախի, Քարին Տակի և Շուշիի ուղղություններով իրականացված ռազմական գործողություններին առնչվող՝ հրապարակայնորեն տարբեր հարթակներով ներկայացված և իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված, ինչպես նաև զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներից, հարազատներից ստացված՝ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բոլոր տվյալները՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական անփութության և հրաման չկատարելու հանգամանքները պարզելու նպատակով,

• ռազմական գործողությունների ընթացքում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից՝ ծանր կորուստների հանգեցրած՝ առերևույթ իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու, անգործության տարբեր դրվագներ, առանձին զորամիավորումների տեղաշարժերի և գործողությունների, դրանց շրջանակներում հրամանատարների կողմից տրված հրամանների, վարքագծի դրսևորումների իրավաչափության հանգամանքները, ռազմավարական ու մարտավարական մակարդակներում ռազմական գործողությունների ղեկավարման և իրականացման ընթացքում հնարավոր հանցավոր թերացումները, սխալները,

• անհետ կորած, գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներից, հարազատներից խարդախությամբ գումարներ, այդ թվում՝ խոշոր չափերի, հափշտակելու, ինչպես նաև պետական դավաճանություն կատարելու առանձին դեպքեր,

• պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ՝ ՀՀ ՊՆ փաստաթղթերում առկա կարգավորումներին հնարավոր հակասող՝ զինված ուժերի մարտունակության վրա բացասական հետևանքներ առաջացրած, պատերազմի աղետալի ելքին հանգեցրած հնարավոր արարքների, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման շուրջ սակարկությունների վերաբերյալ ստացված տվյալներն ու հաղորդումները,

• պատերազմի և պաշտպանության կարիքների համար պատերազմից առաջ և դրա ընթացքում կատարված սպառազինության, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերումների նպատակայնության, արդյունավետության, ՀՀ և ԱՀ անվտանգության կարիքներին համապատասխանության, իրավաչափության, դրանց իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից հնարավոր առերևույթ չարաշահումների հանգամանքները:
Նշված քրեական գործերի քննություններն իրականացվում են աննախադեպ ծավալով: Դրանց լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, ինչպես նաև իրենց ընդհանրության մեջ պատերազմի ողբերգական հետևանքների հանգեցման հարցում դրանց ունեցած ազդեցության իրավական գնահատման նպատակով շարունակում են իրականացվել հսկայածավալ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, բազմաթիվ դրվագներով նշանակված են տարաբնույթ փորձաքննություններ, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների, դատախազական խմբերի կողմից վարույթն իրականացնող, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարող մարմիններին տրվել են տասնյակ ցուցումներ և հանձնարարություններ:

Միայն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Արցախի հարավային ուղղությամբ և դեպի Շուշի, Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների ու գործողությունների վերաբերյալ քննվող քրեական գործով հարցաքննվել է շուրջ 150 անձ (այդ թվում՝ ԱՀ նախագահ, ՊԲ հրամանատարներ, ԱՀ նախագահի խորհրդական, ՊԲ հրամանատարի տեղակալ, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և այլոք: Կատարվել են շուրջ երկու տասնյակ առգրավումներ, զննություններ, որոնց արդյունքում ի հայտ եկած բազմաթիվ հանգամանքների վերաբերյալ իրականցվել և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող վերոնշյալ քրեական գործերի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշումներ են կայացվել ավելի քան 800 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այդ թվում նաև՝ ՀՀ ԶՈՒ բաձրաստիճան սպաներ։

Ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել ընդհանուր 48 քրեական գործ՝ 55 անձի վերաբերյալ: Որոնցից՝

• 25-ը՝ 28 անձի վերաբերյալ, զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր, նյութեր ապօրինի ձեռք բերելու, շրջանառելու, իրացնելու համար,
• 8-ը՝ 8 անձի վերաբերյալ, Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների, անհետ կորած անձանց հարազատներից վստահությունը չարաշահելով հափշտակություններ կատարելու կամ դրա փորձի համար,
• 7-ը՝ 8 անձի վերաբերյալ, ռազմական դրության ընթացքում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար,
• 1-ը՝ 3 անձի վերաբերյալ, անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու նախապատրաստության, փաստաթղթերի կեղծումը կազմակերպելու և փաստաթղթերի կեղծման համար,
• 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ, ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար,
2-ը՝ 2 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ դասալքության համար,
• 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար,
• 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու համար,
• 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ընթացքում իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար,

Դատարան ուղարկված գործերով 8 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Քրեական գործերի մեծ մասով նախաքննությունը շարունակվում է: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվել
Ամենադիտված