115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբին ՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման Քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր Հոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ Վարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Disney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնին Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին Թուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումը Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ ԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) 

Դանիբեկյանի որոշման պատճառով հարվածի տակ է դրվում մեր երկրի միջազգային վարկանիշը. «Այլընտրանքային նախագծեր»

Հասարակություն

Ներկայացնում ենք «Այլընտրանքային նախագծեր» խմբի «Մի ոչ մասնավոր պատմություն» վերտառությամբ հոդվածը:

«Իրավիճակը, որ ուզում ենք դարձնել քննարկման առարկա, համարենք պայմանական, իսկ իրավիճակի կենտրոնում հայտնվում է պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը, որն ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամ է։ Նա, որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, պետք է մեկներ Ստրասբուրգ՝ մասնակցելու վեհաժողովի լիագումար նիստին, քաղաքական խմբի և հանձնաժողովի նիստերին, որտեղ քննարկվելու էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք զեկույցներ։ Պատվիրակության այս անդամն ունի լավ փորձ, գիտելիքներ, միջազգային կապեր, և սա  ընդունում են նույնիսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հնարավոր է չունեն անձնական համակրանք նրա նկատմամբ, բայց հասկանում են, որ պետության շահից է բխում ԵԽԽՎ պատվիրակության կազմում վեհաժողովին նրա մասնակցությունը։

Սակայն պատվիրակության այս անդամի՝ երկրից բացակայելու հնարավորությունը սահմանափակված է իրավական գործընթացի շրջանակներում։ Այլ հարց է «ինչո՞ւ»։ Դա քննարկման այլ առարկա է, և ավելի հանգամանալից անդրադարձի կարիք ունի, քանի որ քրեական գործերով անցնող այլ անձինք վերջին երեք տարվա ընթացքում երբ ուզում գալիս են, երբ ուզում գնում, բայց առայժմ չկենտրոնանանք այս խնդրի վրա։ Նույնիսկ չենք կենտրոնանում այն տեսանկյունի վրա, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների զգալի մասը խափանման միջոցի տակ է։ Ինչևէ։

Որպեսզի պատգամավորը մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, դիմում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ՀՀ-ից բացակայելու թույլտվություն ստանալու հարցով։ Դիմում է նաև ՀՔԾ՝ վարույթում գտնվող մեկ այլ գործով բացակայելու թույլտվություն ստանալու համար։ Պետությունը, ի դեմս ԱԺ նախագահի, անում է իրենից կախված ամեն ինչ՝ ապահովելու պատգամավորի բնականոն աշխատանքը։ ՀՔԾ քննիչը տալիս է անհրաժեշտ համաձայնությունը։ Իսկ երբ գործը հասնում է Աննա Դանիբեկյանին, ապա նա շատ հանգիստ մերժում է դիմումը՝ առանց բավարար հիմնավորումների, առանց հիմնավոր պատճառների։

Աննա Դանիբեկյանն, ըստ էության, պատերազմ է հայտարարել ԵԽԽՎ-ին, որտեղ խիստ կարևորվում է վեհաժողովի անդամների և պատվիրակների կարգավիճակը։ Եվ Դանիբեկյանի որոշման պատճառով հարվածի տակ է դրվում մեր երկրի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը։ ԵԽԽՎ-ը շատ զգայուն է նման հարցերում, և սա անհետևանք չի կարող մնալ, այլ հարց է, որ Աննա Դանիբեկյանը դա չի գիտակցում։

Վեհաժողովում ընդունվում են բարդ զեկույցներ և բանաձևեր Հայաստանի վերաբերյալ։ Դանիբեկյանը հավանաբար չի էլ գիտակցում, թե պատվիրակության անդամի բացակայությունն ինչ հետևանքներ է ունենում նման դեպքերում։ Հավանաբար չհասկանալով, թե ինչ է անում, նա, ըստ էության, պատերազմ է հայտարարել մեր պետությանը։

Միջազգային հարթությունում պետության շահերը հավասարապես ներկայացնում են և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորները։ Իսկ դատավորի մոտ պետական մտածելակերպի կատարյալ բացակայության հետևանքով, ընդդիմադիր պատգամավորները (Արմեն Ռուստամյան, Հայկ Մամիջանյան), ի նշան համերաշխության, ևս չմասնակցեցին ԵԽ խորհրդարական վեհաժողովի աշխատանքներին։ Արդյունքում տուժում է բացառապես պետությունը։ Աննա Դանիբեկյանը, ըստ էության, Լյուդովիկոս 14-րդի պես հայտարարում է՝ պետությունը ես եմ։ 

Ի՞նչ շահեց մեր պետությունը Աննա Դանիբեկյանի կամայական որոշումից՝ ոչ մի բան։ Ի՞նչ կլիներ եթե պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը 6 օրով գնար ԵԽԽՎ նիստերին մասնակցելու։ Պետությունը միայն կշահեր։ Եվ կշահի յուրաքանչյուր դեպքում, երբ գրագետ պատգամավորները կարողանան դրսում պաշտպանել Հայաստանի շահերը։

Պատերազմից հետո թվում է, թե շատ բաներ պետք է վերաիմաստավորվեին։ Բայց իրական կյանքը և իրական Ա. Դանիբեկյանը ուրիշ բան են ապացուցում։ Հիմա իրոք պետք է հասկանալ՝ դա տիկին Դանիբեկյանի անձնական որոշո՞ւմն է, թե՞ այլ տեղ է կայացվել։ Սա սկզբունքային խնդիր է։  Ո՞վ է կամայական կերպով որոշում վնասել պետությանը, խաղալ պետության հեղինակության հետ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ ՉինաստանումՊեսկովը հայտարարել է, թե ով կգլխավորի Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակությունըՋանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ Ղազարյան
Ամենադիտված