115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբին ՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման Քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր Հոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ Վարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Disney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնին Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին Թուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումը Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ ԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) 

Մահացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր- Ղազարյանը

Հասարակություն

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ին Երևանում կյանքից հեռացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր-Ղազարյանը։ Նախարարությունը հայտնում է, որ Վահան Տեր-Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:20-ին, «Լուար» սգո սրահում, հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայաստանի գրողների միությունից։

Վահան Տեր-Ղազարյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 26-ին Երևանում։ Սովորել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին:  Հրատարակել է մի շարք գրքեր՝ «Փնտրողների արշավանքը», «Արքայադրամը» վեպերը: Վերջինը Կանադայում արժանացել է Համազգային կրթամշակութային հաստատության մրցանակի: 

2021 թվականին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո» ժողովածուն, որտեղ տեղ են գտել համանուն վիպակն ու պատմվածքներ։ Հեղինակել է նաև հեքիաթներ («Լուսնի հեքիաթները», «Թաց ու Չորի և նրա որդիների զարմանահրաշ արկածները մեր օրերում» երեքհատորյակը), թատերգություններ («Լևոն Հայկազը», «Ազատության զանգը», «Անապատ»): Էստոնիայի և Կրակովի օպերային թատրոններում բեմադրվել են «Ադամամութ» օպերան, որի լիբրետոյի հեղինակն է։ Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, բազմաթիվ գրքերի խմբագիր է։

Վահան Տեր-Ղազարյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, լիտվերեն, ֆրանսերեն, լեհերեն, բազմիցս հրատարակվել հայաստանյան և արտասահմանյան գրական մամուլում: Մոտ 40 գիտահանրամատչելի և վավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակ է («Արևի տաճար», «Հայաստան», «Արցախ», «Թիրախ», «Հայոց պատմություն» ֆիլմաշար (12 ֆիլմ), «Հայրենիքս Հայաստան» ֆիլմաշար (10 ֆիլմ) և այլն։

Նրա թարգմանությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Պատանի հանդիսատեսի թատրոնում, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել են Շոթա Ռոկվայի «Իմ գյուղը գետի այն ափին է» վրացական, Վիկտոր Էստիմիուի «Մահ տեսած մարդը» ռումինական թատերգությունները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Վահան Տեր-Ղազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ ՉինաստանումՊեսկովը հայտարարել է, թե ով կգլխավորի Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակությունըՋանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ Ղազարյան
Ամենադիտված