Թունավորում ստացած 3 երեխաները դուրս են գրվում. մանրամասներ Երևանում գրանցված դեպքից
Հասարակություն
Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«3 անչափահաս երեխաները ստացել են համապատասխան բուժօգնություն և ներկա պահին պատրաստվում են դուրսգրման»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ արտակարգ դեպք է գրանցվել Երևանում. 7 հոգի, որոնցից 3-ը՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոցներ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին