115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբին ՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման Քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր Հոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ Վարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Disney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնին Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին Թուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումը Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ ԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) 

Անվճար հիմունքներով ԵՊՀ ընդունված ուսանողները պետական դրամաշնորհ ստանալու համար հավաստագրեր են ստացել

Հասարակություն

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ԵՊՀ ընդունված  առաջին կուրսեցիներին պետության կողմից պետական դրամաշնորհ ստանալու մասին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ-ից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորներ, դեկաններ, վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Հ. Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ միջոցառման նպատակն  ուսանողների շրջանում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պետական դրամաշնորհի հատկացման հարցում գիտակցության սերմանումն ու դրանից բխող պատասխանատվության բարձրացումն է, ինչպես նաև ուսանողներին ողջունելը և նրանց հետագա ուսումնառության ու գործունեության համար որոշակի ուղերձ հղելը։

«Մեր հասարակության մեջ անվճար ընդունվել-սովորելու վերաբերյալ արմատավորված կարծրատիպ կա: Մենք ցանկանում ենք կոտրել այդ կարծրատիպը և բոլորին ասել, որ անվճար կրթություն գոյություն չունի, ամբողջ աշխարհում կրթությունը վճարովի է. խնդիրն այն է, թե ով է վճարում կրթության համար: Մեր կրթությունը բաղկացած է վճարովի համակարգից և պետության կողմից տրվող գումարից, որն իրականում պետական կրթաթոշակ է, ունենք նաև անվանական կրթաթոշակներ՝ տարբեր մարդկանց և կազմակերպությունների կողմից տրվող»,-նշեց Հ. Հովհաննիսյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, շնորհավորելով հավաստագրեր ստացող ուսանողներին, նշեց, որ ԵՊՀ-ն առաջին անգամ է նմանաբնույթ միջոցառում իրականացնում, ինչը ողջունելի է և խորհրդանշական իմաստ ունի, այն է՝ ուսանողները պետք է հասկանան բարձրագույն կրթության կարևորությունը, այն պետք է տեսլական դառնա, հետևաբար իրենք պարտավոր են լավ սովորել և ապագայում լավ մասնագետ դառնալ:

Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը նույնպես շնորհավորեց ուսանողներին իրենց հաջողության համար՝ շեշտելով, որ դա ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն. «Պետությունն ու հանրությունը փաստացի ներդրում են կատարում ձեր մեջ այն հույսով, որ ձեր կողմից այս համակարգով ձեռք բերված գիտելիքները երկարաժամկետ կտրվածքով թույլ կտա մեզ ավելի շատ հարցեր լուծել: Դուք մեր պետության հույսն եք առ այն, որ այսօրվա ձեր ստացած գիտելիքներով վաղը շատ ավելի մեծ արժեք կստեղծեք»:

Փոխնախարարի խոսքով, կրթությունը պետք է դիտարկել որպես ներդրում մարդկային կապիտալի մեջ, ցանկացած ծախս բարձրագույն կրթության վրա ծախս է մարդկային կապիտալի զարգացման մեջ:

Անվճար հիմունքներով (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) ԵՊՀ ֆակուլտետներ, ինստիտուտներ ու կենտրոններ ընդունված ուսանողները (ցուցակի առաջին 2 տեղերը) ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի և փոխնախարարների կողմից ստացան հավաստագրեր։ Միջոցառման ավարտին Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ սա պետք է առիթ լինի՝ մեկ աստիճանով ևս բարձրացնելու ուսանողների պատասխանատվությունը. «Հույս ունեմ, որ այս արարողությունն ավանդական կդառնա, մենք ամեն տարի կհավաքվենք նույն դահլիճում՝ ողջունելու և հավաստագրեր հանձնելու անվճար հիմունքներով ընդունված առաջինկուրսեցիներին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ ՉինաստանումՊեսկովը հայտարարել է, թե ով կգլխավորի Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակությունըՋանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ Ղազարյան
Ամենադիտված