Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա Այն երկրները, որոնք ամենաշատն են աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամшրտությունում, ամենաշատը դեմ կլինեն նրա ԵՄ-ին անդամակցությանը․ Ֆիցո Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է Սահմանադրության օրը վերածվեց Սահմանադրության կապիտուլյացիայի. Սուրեն Սուրենյանց Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «կրկին մոռացության մատնել մուրճն ու մանգաղը» Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի. դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Լիլիթ Գալստյանը Հաագայում ելույթ է ունեցել Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտման և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացման մասին Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը 

Չինաստանը պատրաստ է աշխատել ՀՀ-ի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար. դեսպանի հարցազրույցը

Հասարակություն

 Չինաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ փոխադարձ օգնության մեծացման, տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացման և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը:

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

Պարոն դեսպան, հոկտեմբերի 1 -ը Չինաստանի ազգային տոնն է, ինչի կապակցությամբ Ձեզ շնորհավորում եմ: 2021 թ-ին լրանում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 72-րդ ամյակը: Որպես Հայաստանում Չինաստանի դեսպան, կարո՞ղ եք մեր ընթերցողների հետ կիսվել Չինաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ձեռքբերումների մասին:

- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման պահից սկսած՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության միասնական ղեկավարության ներքո  չինացի ժողովուրդը, հենվելով սեփական ուժերի վրա, հսկայական աշխատանք է տարել երկրի բարգավաճման համար։ Նրանք ստեղծել են չին ժողովիդի հազարամյա պատմության ընթացքում գոյություն ունեցող ամենահիասքանչ էպոսները, հզոր ուղիներ հարթել, ստեղծել մեծ գործ, ունեցել հզոր ձեռքբերումներ և նոր ուղիով առաջ են ընթանում՝ դեպի ազգային վերածննդի մեծ երազանք։ Սույն թվականի մարտ ամսին ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ Չինաստանը աղքատության դեմ պայքարում մեծագույն հաղթանակ է տարել։ Հուլիսի 1-ին ՉԺՀ Կոմունիստական կուսակցության 100-ամյակի առթիվ նախագահը կուսակցության և ժողովրդի անունից հանդիսավոր կերպով հայտարարեց, որ Չինաստանը հասել է իր 100-ամյա նպատակին և կառուցել է բարենպաստ պայմաններ չինական հողի վրա։ Դա Չինաստանի տնտեսական և սոցիալական զարգացման մեծ նվաճումները խորհրդանշող իրադարձություն է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100 և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 72  տարիների ընթացքում:

Նորամուծությունների և բաց քաղաքականության շնորհիվ Չինաստանը պատմական առաջընթաց է կատարել՝ համեմատաբար չզարգացած արդյունաբերությունից մինչև աշխարհում մեծությամբ երկրորդ տնտեսական արտադրություն։ Չինաստանի համախառն ներքին արդյունքը հասել է հարյուր միլիարդ յուանի, իսկ մեկ շնչի հաշվով տարեկան եկամուտը գերազանցել է 10.000 ԱՄՆ դոլարը, որը բերել է նրան, որ այն դարձել է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությամբ երկիրը՝ պատմական թռիչք կատարելով սննդի և հագուստի անբավարարությունից դեպի ընդհանուր բարեկեցություն: 2021 թ.-ի առաջին կիսամյակում Չինաստանը հաղթահարել է համաճարակի բացասական հետևանքները, նրա համախառն ներքին արդյունքը հասել է 532 հազարից 167 միլիարդ յուանի՝ ավելանալով 12,7 տոկոսով անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, իսկ նրա տնտեսական զարգացումը նախատեսում է կայունացման և բարելավման միտում և շարունակում է գործել ինչպես խաղաղ տնտեսական աճի «լոկոմոտիվ»։ Նաև ուզում եմ ընդգծել, որ Չինաստանը միշտ հանդիսացել է խաղաղության հիմնական կառուցողը աշխարհում, գլոբալ զարգացման գործի ամենախոշոր ներդրողը և աշխարհակարգի խիստ պաշտպանը: Այս տարի լրանում է ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տեղի վերականգնման 50-ամյակը: Վերջին 50 տարիների ընթացքում Չինաստանը անցել է ուղի՝ ՄԱԿ-ից վտարվելուց  մինչև ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների թվով երկրորդ ամենամեծ և Անվտանգության խորհրդի մշտական անդամներից ամենամեծ քանակությամբ  զորքերի մատակարարը:

Չինաստանն աշխարհում ամենամեծ քանակությամբ աղքատներ ունեցող երկրից այդ ընթացքում վերածվել է մի երկրի, որտեղ, պատմականորեն լուծվել է աղքատության խնդիրը, ժամանակից շուտ է հասել ՄԱԿ-ի օրակարգում ձևավորված՝ մինչև 2030 թվականը ժամանակահատվածում կայուն զարգացման բնագավառում աղքատության նվազեցման նպատակին, և նպաստել է աղքատության ավելի քան 70 տոկոսով նվազեցմանը։

Վերջին 50 տարիների ընթացքում օգնություն ստացող խոշոր երկրից վերածվելով գլոբալ զարգացմանը նպաստող երկրի՝ Չինաստանը ավելի քան 160 զարգացող երկրների համար անց է կացրել ավելի քան 400 հազար կադրերի վերապատրաստումներ։ Չինաստանը գործարկել է  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը` կազմելով մեծ ընտանիք, որին միացել են 141 երկրներ և 32 միջազգային կազմակերպություններ։ Վերջին 50 տարիների ընթացքում Չինաստանը բժշկական և առողջապահական սուղ ռեսուրսներ ունեցող երկրից դարձել է միջազգային առողջապահության գլոբալ ճգնաժամին արձագանքող հիմնական դերակատարը՝ ամբողջ աշխարհին տրամադրելով  ավելի քան 1.25 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ և ևս 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ կտրամադրի տարվա ընթացքում։

 - Շնորհակալություն, պարոն դեսպան: Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը: Չինաստանն առաջին երկրներից է, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ: 2022 թվականին նշվելու է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպե՞ս կգնահատեք Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը վերջին 30 տարիների ընթացքում: Ի՞նչ կարող ենք ակնկալել հայ-չինական ապագա հարաբերություններից՝ տարբեր ոլորտներում:

- Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից 29 տարի անց Չինաստանը և Հայաստանը շարունակում են հենվել  փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխադարձ շահավետ համագործակցության վրա։ Նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում երկու երկրները ձեռք ձեռքի տված միասին աշխատել են դժվարությունները հաղթահարելու համար և նոր էջ բացել հայ-չինական բարեկամական հարաբերություններում։ Նոր պատմական իրադարձությունների շեմին Չինաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ փոխադարձ օգնության մեծացման, տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացման և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ Նախ՝ ընդհանուր զարգացման համար անհրաժեշտ է ամրապնդել ռազմավարական համաձայնագրերը երկու երկրների միջև։ 2021 թ-ին Չինաստանը հանդիսավոր կերպով նշեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման և ժամանակակից սոցիալիստական երկրի համընդհանուր կառուցման 100-ամյակը։ Հայաստանը զարգացման ազգային ռազմավարությունը լիովին կիրականացնի մինչև 2050 թվականը։ Չինական կողմը պատրաստ է ամրապնդել ռազմավարական համաձայնագրերը Հայաստանի հետ, կիսվել պետական կառավարման իր փորձով և ուսումնասիրել համագործակցության նոր ոլորտներ՝ կենտրոնանալով մարդկանց կյանքի բարելավման և աղքատության վերացման վրա։ Երկրորդ՝ հարկավոր է օգտագործել համագործակցության ամբողջ ներուժը և համագործակցությունը առաջ տանել նորարարությունների միջոցով։ 2021 թ-ի առաջին 7 ամիսների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը կազմել է 640 միլիոն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով ավելանալով 34 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ թվում Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է տարեկան 258 միլիոն ԱՄՆ դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 98, 2 տոկոս։ Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի մեծությամբ 2-րդ գործընկեր-երկիրը առևտրի ոլորտում, որը ամբողջությամբ ի ցույց է դնում այդ երկրների համագործակցության ամրությունն ու ներուժը։ Չինաստանը պատրաստ է հետագայում ևս խորացնել հարաբերությունները ավանդական ոլորտներում՝ ինչպիսին են ենթակառուցվածքների շինարարությունը, երկու երկրների միջև տնտեսական և առևտրային ներդրումները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի կառուցման շրջանակներում՝ երկկողմ հարաբերություններին նոր երանգ տալու համար։ Երրորդ՝ կենտրոնանալ հետհամաճարակային դարաշրջանի վրա և խթանել հումանիտար համագործակցության ներուժը։

Համաճարակային վիճակի կայունացումից հետո Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ ակտիվորեն նպաստելով երկու երկրների միջև ուղիղ չվերթների հաստատմանը, աստիճանաբար ամբողջությամբ վերականգնել երկու երկրների միջև փոխադարձ ազատ վիզային ռեժիմը և խթանել համագործակցությունը՝ գիտության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտում։

2022 թվականի փետրվարին Պեկինում կանցկացվեն ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը, Պեկինը կդառնա այն միակ քաղաքը, որտեղ անցկացվել են և ամառային, և ձմեռային օլիմպիական խաղերը: Ի՞նչ  կցանկանայիք ասել այս մասին:

- Մի քանի օր առաջ հայ գեղասահորդ զույգը Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակեց, և ես ուզում եմ ջերմորեն շնորհավորել նրանց։ Ներկա պահին Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են։ Համարվում է, որ ձմեռային օլիմպիական խաղերը կլինեն պարզ, անվտանգ ու գրավիչ և կհամապատասխանեն օլիմպիական ոգու «արագ, բարձ, ուժեղ և համախմբված» կարգախոսին։ Շնորհակալություն եմ հայտնում հայկական կողմին Պեկինում անցկացվելիք Օլիմպիական խաղերին աջակցելու համար և ողջունում եմ հայկական պատվիրակությանը Պեկինում։

Մենք նկատել ենք, որ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը և հայկական լրատվամիջոցները սերտ համագործակցության մեջ են: Ինչպիսի՞ն եք տեսնում երկու երկրների միջև լրատվամիջոցների փոխանակման և համագործակցության ապագան:

- Հայ ժողովուրդը բարեկամորեն է տրամադրված Չինաստանի հանդեպ, իսկ հայկական լրատվամիջոցները դրական դեր են խաղացել՝ հայ ժողովրդի կողմից Չինաստանը ճանաչելու և երկու ժողովրդների միջև բարեկամական կապերը ամրապնդելու գործում։ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը սերտորեն համագործակցում է լրատվամիջոցների՝ այդ թվում նաև «Արմենպրես»-ի հետ։ Այս տարի Չինաստանի դեսպանատան և հայկական լրատվական գործակալության միասնական ուժերով կազմակերպված աղքատության դեմ պայքարին նվիրված ցուցահանդեսը մեծ տարածում գտավ։ Մոտ ապագայում մենք մտադրված ենք կազմակերպել այդպիսի միջոցառումներ, ինչպիսին է «Աղքատության դեմ պայքարին նվիրված ցուցահանդես» գիտելիքների թեմատիկ մրցույթը, և մենք հրավիրում ենք ընթերցողներին ու մեր հայ բարեկամներին՝ ակտիվորեն մասնակցելու այդ միջոցառմանը։ Դեսպանատան կարևորագույն խնդիրներից է սերտ համագործակցությունը մեր բարեկամ լրատվամիջոցների հետ։ Ավելի վաղ դեսպանատունը պարբերաբար հրավիրել է մեր բարեկամներին՝ լրատվամիջոցներից՝ այցելելու Չինաստան, վերապատրաստվելու և միջոցառումներ անցկացնելու համար։ Համաճարակի պատճառով մեր պլաններից շատերը ստիպված ենք հետաձգել։ Հաջորդ տարի լրանում է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մեր բարեկամ լրատվամիջոցները կկարողանան խթանել Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամությունը, որպեսզի ավելի շատ հայեր զգան Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության արդյունքները, ավելի շատ հայեր տեղեկանան Չինաստանի մասին։ Համաճարակի իրադրության ավարտից հետո դեսպանատունը կկազմակերպի հայ լրագրողների այցելությունը Չինաստան, կհրավիրի նրանց դեսպանատուն և կխթանի երկու երկրների լրատվամիջոցների միջև համագործակցությունը

 -Մոտ մեկ տարի է՝ դուք հանդիսանում եք Հայաստանում Չինաստանի դեսպան, ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:

- Չնայած նրան, որ ես կարճ ժամանակ է, ինչ գտնվում եմ Հայաստանում, բայց այս երկիրը իմ մեջ տպավորվել է իր գեղեցկությամբ։ Նախ՝ Հայաստանը բազմադարյա պատմություն և խորը մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Երկրորդ՝ այն իմացության, խանդավառության և բարեկամության օրինակ է։ Հայերը տարածվել են ամբողջ աշխարհում և մեծ հաջողությունների հասել բոլոր բնագավառներում։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի ավելի շատ տեղեկություններ ստանանք Չինաստանում գտնվող հայերի մասին։ Հայաստանում դեռ բազմաթիվ բան ունեմ ուսումնասիրելու։ Հայաստանում բազմաթիվ տեսարժան վայրեր և մշակութային ժառանգության արժեքներ կան, սակայն համաճարակի պատճառով հնարավորություն չեմ ունեցել սեփական աչքերով տեսնել և գնահատել դրանք։

Հուսով եմ, որ համաճարակի ավարտից հետո ես հնարավորինս շուտ կլրացնեմ այդ բացթողումը, կշրջեմ Հայաստանի տեսարժան վայրերով, կհանդիպեմ և ձեռք կբերեմ մեծ թվով հայ ընկերներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա Այն երկրները, որոնք ամենաշատն են աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամшրտությունում, ամենաշատը դեմ կլինեն նրա ԵՄ-ին անդամակցությանը․ Ֆիցո Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է Սահմանադրության օրը վերածվեց Սահմանադրության կապիտուլյացիայի. Սուրեն Սուրենյանց Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «կրկին մոռացության մատնել մուրճն ու մանգաղը» Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի. դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Լիլիթ Գալստյանը Հաագայում ելույթ է ունեցել Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտման և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացման մասին Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Ինչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետից Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Ռուսաստանը ռեկորդային ծավալով բենզին է ներմուծել Բելառուսից Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան Օդի ջերմաստիճանը այսօր կհասնի +25-ից +29 աստիճանի, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Շիրակում «DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի․ Պեսկով Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Երկուշաբթի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ․ Երևանի քաղաքապետարան 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր ԱԱ-ի ընթացքում առգրավվել է ավելի քան 600 դրոն Թեհրանի մետրոն այաթոլլա Խամենեիի հրաժեշտի զանգվածային արարողության ընթացքում մի քանի ժամում 7 մլն ուղևորություն է գրանցել Այրվել է «Scania» մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը Հարգենք ինքներս մեզ, մեր ազգային շահերը ու դարերով երազած անկախ պետականության մայր օրենք՝ Սահմանադրությունը. Արտակ Զաքարյան Եվրոպան չի կարող նպաստել ուկրաինական կարգավորմանը. Գալուզին Հրդեհ Նորապատում. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր «Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Խամենեիի հուղարկավորությանը կարող էինք ոչնչացնել բոլորին. Թրամփ Սլովակիայում ձախողվել է նախկին պաշտոնյաների վճարների չեղարկման հանրաքվեն Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի մահվան նոր վարկած Ջեյ Դի Վենս. Մեծ Բրիտանիան երկար ժամանակ ձախողվել է իր իսկ ղեկավարության պատճառով Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ինԹող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էԵրևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի ԱՄՆ-ում շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու
Ամենադիտված