Վրաստանում կեղծ ակցիզային դրոշմանիշների իրացման համար Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել
ՎրաստանՎրաստանում կեղծ ակցիզային դրոշմանիշների իրացման համար Հայաստանի քաղաքացու են ձերբակալել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտնում է, որ մեղադրյալը Թբիլիսիում ալկոհոլային խմիչքների 2700 դոլարի 3051 կեղծ ակցիզային դրոշմանիշ է իրացրել: Հենց դրոշմանիշների ապօրինի վաճառքի ժամանակ էլ նա ձերբակալվել է:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ «Կեղծ ակցիզային դրոշմանիշերի պատրաստում, իրացում կամ օգտագործում» հոդվածով:
Մեղադրյալին 4-6 տարվա ազատազրկում է սպառնում: