Գրետա Թունբերգին նկատել են անհայտ երիտասարդի հետ (լուսանկարներ)
ԼուսանկարներՇվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգին նկատել են երիտասարդի հետ Միլանում: Նրանք, ակնհայտորեն, սերտ հարաբերությունների մեջ են և չէին թաքցնում դա հասարակությունից: Այս մասին հայտնում է Daily Mail թերթը:
Զույգին նկատել են «Fridays 4 Future» շարժման երթին: Հրապարակված լուսանկարներում անհայտ երիտասարդը ձեռքը գցել է 18-ամյա Գրետայի ուսերին, իսկ վերջինս կերակրում է նրան չիպսերով:
Հրատարակության տվյալներով՝ հայտնի էկոակտիվիստը լավ տրամադրություն ուներ՝ ժամանակ անցկացնելով ենթադրաբար մտերիմ ընկերոջ հետ:
Հոկտեմբերի 1-ին Միլանում տեղի է ունեցել «Fridays 4 Future երթը: Ըստ տեղեկությունների, դրան մասնակցել է մոտ ինը հազար մարդ: Ցույցը տեղի է ունեցել կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովին նախապատրաստվելիք նախնական հանդիպման ֆոնին: