«Սիրեք ու ժպտացեք... եւ միշտ Ձեր սրտում պահեք նրանց, ովքեր չկան, բայց ձեր սրտում միշտ կլինեն»․ Իրինա Թովմասյան
ԺամանցԳեղեցկուհի Իրինա Թովմասյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Հայկոյի, Ավետ Բարսեղյանի, Լուսինե Թովմասյանի հետ։
Հրապարակմանը կից նա գրել է.
«Լույսը կբացվի, և մենք բոլորս կշարունակենք ապրել. մեկս` ուրախ, մեկս` հոգում տխուր ու թախծոտ, մեկ ուրիշը` իր խնդիրներով, բայց կապրենք ու կշնչենք...
Այ հենց այդ լույսի ու շնչելու համար էլ եկեք չմոռանանք լինել շնորհակալ, լինենք գնահատող ամեն չնչին հնարավորությունը, որ մեզ է տրվում այս կյանքում և, իհա´րկե, եկե´ք ժլատ չլինենք սիրո խոստովանությունների հարցում` ծնողներին, սիրելիին, երեխաներին. չէ ՞ որ ոչ մեկս չգիտենք, թե ինչ կարող է լինեն հաջորդ պահին:
Սիրեք ու ժպտացեք... և միշտ Ձեր սրտում պահեք նրանց, ովքեր չկան, բայց ձեր սրտում միշտ կլինեն»: