Կատարը և Իրանը հայտարարել են ծովային առևտրի վերսկսման մասին Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա Զելենսկին ուկրաինացիների կարիքը չունի՝ ո՛չ մեռшծ, ո՛չ կենդանի․ Զախարովա Շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում Շիրերը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ռմբարկուին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեիի հիշատակին Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Կարս-Նախիջևան երկաթուղին կուժեղացնի ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան կապը. Ուրալօղլու 

Իրենք ֆավորիտ չեն, կապ չունի, որ փող կամ իշխանություն ունեն․ «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածու

Քաղաքական
«Գյումրիի ընտրություններին մասնակցող ամենաակտիվ և արմատական քաղաքական ուժը մենք ենք, որը երբեք չի դադարել խոսել և երբեք որևէ մեկի կանոններով չի խաղացել, ինչի համար մեզ խոչընդոտում են նախընտրական քարոզարշավ իրականացնել։ Այստեղ միանշանակ քաղաքական ենթատեքստ կա։ Շուրջ 10 օր մենք Հանրային հեռուստատեսության հետ կապի մեջ ենք, սակայն անընդհատ խոչընդոտներ են ստեղծում, մենք փորձում ենք  իրենց նշած խնդիրները վերացնել, բայց այսօր արդեն պատճառաբանում են, թե իբր իմ վերնաշապիկը չի համապատասխանում իրենց ֆորմատին։ Սակայն, ես համապատասխան դրես-կոդով էի։ Սա ցույց է տալիս, որ հերթական անգամ փորձում են մեր քթից բռնած ման տալ, ինչն անհանդուրժելի է, հետևաբար հրաժարվում ենք իրենց ծառայություններից։ Քիչ անց ես կհրապարակեմ իմ վերնաշապիկով լուսանկարը կտեսնեք՝ այն արտառոց որևէ բան ունի՞, թե՞ ոչ։ Ամեն ինչ անում են մեր խոսքը անհասանելի դարձնելու համար»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը։
 
Անդրադառնալով հարցին, թե թեկնածուներից ում է գլխավոր հակառակորդ համարում, Պողոսյանը նկատեց՝ այս պահին բոլոր թեկնածուներն էլ խաղում են նույն խաղի կանոններով։ Դիտարկմանը, թե գլխավոր մրցակից չի՞ համարում արդյոք 9 տարի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Բալասանյանին կամ իշխող ուժի թեկնածուին, Պողոսյանն ասաց․ «Ես բացարձակ չեմ համարում, որ այդ ուժերը ֆավորիտ ուժեր են։ Ասեմ՝ ինչու․ կա «Բալասանյան» դաշինք, բայց չկա ցուցակի առաջատար մեկը, որը հանրության կողմից ընդունված է։ Գյումրիում մի հայտնի դեպք կա․ ասում են՝ ում տղեն ես, ասում է՝ Պողոսի փեսեն եմ։ Այսինքն էս մարդիկ իրենց ազգանունով հանդես չեն գալիս, օգտագործում են Բալասանյան ազգանունը, որը մանիպուլյացիա է։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ապա եթե այն հզոր ուժ լիներ, Հայաստանն այսօր կապիտուլացված և խայտառակ վիճակում չէր լինի։ ՔՊ-ի թեկնածուն ցուցակներում եղած թեկնածուներից ամենաչընդունվածն է, նա անձ է, որից ակնկալիքներ չունեն։ Նա հրաժարվում է բոլոր տեսակի բանավեճերից, որովհետև ասելիք չունեն։ Իրենք ֆավորիտ չեն, կապ չունի, որ փող կամ իշխանությու ն ունեն։ Գյումրին թասիբով քաղաք է և պետք է ընտրի թասիբով մարդկանց»,- ասաց «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածուն։
 
Խոսելով հնարավոր ընտրակեղծարարությոսւնների մասին` Պողոսյանը նշեց՝ եթե ՔՊ-ն այսպիսի մանրուքների վրա է կենտրոնացել՝ իրենց զրկելով եթերում խոսելու հնարավորությունից, ապա ցանկացած տեսակի ստորության ու գործողության ի վիճակի են, որի վրա չի զարմանում ու կասկածում․ «Բայց մենք թույլ չենք տալու՝ ինչ ուզենան անեն, յուրաքանչյուրի ձեռքը բռնելու ենք»,- եզրափակեց Պողոսյանը։ 
 
Նշենք, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 7 կուսակցություն: Առաջադրված ուժերն են «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Գյումրին կռնա» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, «Հայրաքաղաք» դաշինքը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Թասիբով» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը:
 
Սոնա Հարությունյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կատարը և Իրանը հայտարարել են ծովային առևտրի վերսկսման մասին Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա Զելենսկին ուկրաինացիների կարիքը չունի՝ ո՛չ մեռшծ, ո՛չ կենդանի․ Զախարովա Շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում Լույսը վառի´ր. Երեսին ասողը (տեսանյութ)Շիրերը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ռմբարկուին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեիի հիշատակին Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Կարս-Նախիջևան երկաթուղին կուժեղացնի ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան կապը. Ուրալօղլու Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով 321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար (լուսանկար) Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա Այն երկրները, որոնք ամենաշատն են աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամшրտությունում, ամենաշատը դեմ կլինեն նրա ԵՄ-ին անդամակցությանը․ Ֆիցո Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է Սահմանադրության օրը վերածվեց Սահմանադրության կապիտուլյացիայի. Սուրեն Սուրենյանց Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «կրկին մոռացության մատնել մուրճն ու մանգաղը» Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի. դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Լիլիթ Գալստյանը Հաագայում ելույթ է ունեցել Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտման և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացման մասին Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Ինչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետից Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Ռուսաստանը ռեկորդային ծավալով բենզին է ներմուծել Բելառուսից Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան Օդի ջերմաստիճանը այսօր կհասնի +25-ից +29 աստիճանի, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Շիրակում «DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի․ Պեսկով Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Երկուշաբթի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ․ Երևանի քաղաքապետարան 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր ԱԱ-ի ընթացքում առգրավվել է ավելի քան 600 դրոն Թեհրանի մետրոն այաթոլլա Խամենեիի հրաժեշտի զանգվածային արարողության ընթացքում մի քանի ժամում 7 մլն ուղևորություն է գրանցել Այրվել է «Scania» մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը Հարգենք ինքներս մեզ, մեր ազգային շահերը ու դարերով երազած անկախ պետականության մայր օրենք՝ Սահմանադրությունը. Արտակ Զաքարյան Եվրոպան չի կարող նպաստել ուկրաինական կարգավորմանը. Գալուզին Հրդեհ Նորապատում. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր «Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Ամենադիտված