Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

Ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, մեծ հաշվով, կասկածի տակ են դնում այն, թե ինչքանով է հնարավոր խաղաղությունը մեր տարածաշրջանում. Փաշինյան

Քաղաքական

Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսում գտնվող Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, հանդիպում ունեցել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետը նախ անդրադարձել է մեր երկրում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հունիսին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ծառայեցին որպես ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք:

«Սովորաբար ընտրությունները մեր երկրում հարուցել են ներքաղաքական ճգնաժամեր, և թերևս ամենաաղմկոտ ներքաղաքական խնդիրները մեր երկրի պատմության ընթացքում ծագել են ընտրություններին հաջորդող շրջանում: Սա առաջին դեպքն է, երբ ընտրությունները դարձել են ճգնաժամի հաղթահարման գործիք, այլ ոչ թե առիթ: Պատերազմից հետո լուրջ քննարկումներ սկսվեցին, թե ինչքանով է խորհրդարանական համակարգը պատեհ Հայաստանի համար, դրանց համար իսկապես կային առիթներ, բայց պիտի արձանագրեմ, որ այս ընտրությունները երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի պատմության մեջ միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես ազատ, մրցակցային և ժողովրդավարական, ինչը նույնպես աննախադեպ է»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս ընտրությունները, որոնք տեղի ունեցան հետպատերազմական շրջանում, գեներացրեցին նաև կարևոր քաղաքական բովանդակություն: «Պատերազմից հետո կարևոր էր արձանագրել այն ուղենիշերը, որոնց ուղղությամբ պետք է Հայաստանը շարժվի: Պետք է խոստովանեմ, որ քաղաքական դաշտում այս հարցերի պատասխաններն այնքան էլ ձևակերպված չէին, սակայն վերջին ընտրությունները գեներացրեցին կոնկրետ քաղաքական բովանդակություն: Առնվազն մեր քաղաքական ուժի պարագայում ոչ այնքան քաղաքական քարոզարշավ էր, որքան երկխոսություն քաղաքացիների հետ, որտեղ նրանք ոչ միայն լսողի, այլև ասողի դերում էին: Մենք էինք լսում, թե ինչ են քաղաքացիները մտածում մեր նախորդ 30 տարիների պատմության մասին: Այս հանգրվանում էլ ձևակերպվեց այն ռազմավարությունը, որ ՀՀ կառավարությունը ներառեց այն իր ծրագրում. մենք դա ձևակերպում ենք Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշարջան բացելու անհրաժեշտություն»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ այն արժանանում է նաև քննադատության, ինչը հասկանալի է:

«Որովհետև ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, մեծ հաշվով, կասկածի տակ են դնում այն, թե ինչքանով է հնարավոր խաղաղությունը մեր տարածաշրջանում, կամ պատեհ այն իրավիճակին, որ ունենք մեր տարածաշրջանում՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ:

Կա նաև ավելի մեծ հարցադրում, թե ինչքանով է ժողովրդավարությունն ի վիճակի ապահովել անվտանգությունը և խաղաղ զարգացումը: Բայց մեր դիրքորոշումը հստակ է, որ ի հեճուկս բոլոր այն հանգամանքների, որոնք կասկածի տակ են դնում խաղաղության օրակարգի մրցունակությունը, մենք հետևողականորեն պիտի առաջ շարժվենք այդ ճանապարհով:

Մենք կարծում ենք, որ պետք է որդեգրել փոքր քայլերի քաղաքականություն` չշտապելով սահմանել անհաղթահարելի նշաձողեր: Բայց մյուս կողմից անհրաժեշտ են կոնկրետ արդյունքներ և գործընթացներ, և այս առումով կարևոր ենք համարում խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է փորձագետների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և մի շարք այլ թեմաների:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված