ԱՄՆ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է անում Սաhակաշվիլիի նկատմամբ արդարացի վերաբերմունք ապահովել
ԱՄՆ Պետդեպարտամենտը ուշադիր հետեւում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ կոչ է անում երկրի իշխանություններին ձերբակալված նախկին նախագահ Միխեիլ Սաhակաշվիլիի նկատմամբ արդարացի վերաբերմունք ապահովել, հայտնել է Reuters-ը:
«Մենք շատ ուշադիր հետեւում ենք զարգացումներին», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ: «Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ապահովել, որ պարոն Սահակաշվիլիի նկատմամբ արդարացի վերաբերմունք ապահովվի Վրաստանի օրենսդրությանը, Վրաստանի միջազգային եւ մարդու իրավունքների պարտավորություններին համապատասխան»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին