Լենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ Առուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն» Հութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ) Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ Ուկրաինայի համար իրավիճակը վատանում է օրեցօր. Պեսկով Պեսկով․ Ուկրաինան հարվածներ է հասցնում քաղաքացիական թիրախներին՝ բացելով «Պանդորայի արկղը» Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը 2027-ին Սյունիքում կավելանա Խաղաղության կորպուսի կամավորների թիվը Ծառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 2 ամսում $11 մլն է կորցրել 

Ձեր գործը մնայուն է, ապագայամետ և լուսավոր․ Սուրեն Պապիկյանը՝ մանկավարժներին

Հասարակություն

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ․

«Հարգելի՛ ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Ուսուցչի մասնագիտությունը մշտապես արժևորվել և պատշաճորեն գնահատվել է մեր հասարակության մեջ: Դրանով պայմանավորված՝ մեծ է թե՛ ուսուցչի անձի, թե՛ մասնագետի նկատմամբ հարգանքը: Ուսուցիչը կրում է հասարակության մեջ ամենապատվաբեր աշխատանքի բեռը՝ կրթել ու դաստիարակել մատաղ սերնդին, դարձնել նրան պատասխանատու և անկոտրում քաղաքացի: Ուսուցիչն է, որ իր ամենօրյա աշխատանքով պայմանավորում է մեր պետության վաղվա օրը, նրա տված գիտելիքով է կառուցվում մեր պետության ապագան, նրա կրթած սերնդով են կերտվելու մեր ապագայի հաղթանակները:

Այսօր Հայաստանը կրթության և գիտության բնագավառի ընդգրկուն բարեփոխումների նոր փուլում է, որտեղ ելակետը մրցունակ գիտելիքն է, միջազգային ստանդարտներին ձգտելը և որակյալ մասնագիտական ռեսուրսի ապահովումը: Այդ նպատակին է ծառայում նաև ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովել անհրաժեշտ պայմաններ կրթության գործի կազմակերպման համար: Այդ համատեքստում ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ում լայնորեն ընթանում են սեյսմակայուն նոր դպրոցների շինարարություններ, իսկ Կառավարությունը 2021-2026թթ. հնգամյա ծրագրում հանձն է առել իրականացնելու 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման ու նորոգման աշխատանքներ:

Ժամանակակից աշխարհում առաջատարությունը պատկանում է նոր տեխնոլոգիաներին, նոր հղացմանը և նոր մտքին, որի առաջին սերմանողը մանկավարժական հանրույթն է՝ միաժամանակ աշակերտի մեջ ուսման հանդեպ սեր արթնացնողն ու գիտելիքի ծարավը հագեցնողը: Համոզված եմ՝ մեր ձեռնարկած կրթական բարեփոխումները տալու են իրենց դրական արդյունքները, և այդ համատեքստում ավելի է ընդգծվելու ուսուցչի դերակատարությունն ինչպես կրթության բնագավառում, այնպես էլ մեր հանրային հարաբերություններում:

Սիրելի՛ ուսուցիչներ,

Վերստին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, երջանկություն և մասնագիտական նորանոր նվաճումներ: Ձեր գործը մնայուն է, ապագայամետ և լուսավոր: Այդ պատվելի առաքելության մեջ, համոզված եմ, ամեն օր ներդնելու եք հավելյալ ջանքեր՝ զգալով հանրային խոշոր պատասխանատվություն: Ի հեճուկս ներկայումս ստեղծված դժվարին պայմանների՝ վստահ եմ, որ ձեր եռանդի ու նվիրումի արդյունքում ունենալու ենք հայրենասեր, ինքնավստահ ու կրթված սերունդ, որը պատրաստ կլինի դիմագրավել օրվա մարտահրավերներին և լինել սեփական երկրի արժանի քաղաքացի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թափանցիկ զգեստով Դուա Լիպայի նոր լուսանկարները հիացրել են երկրպագուներինԼենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութԱռուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն» Ո՞ր մթերքն է պարունակում ամենաշատ վիտամին C․ կենսաքիմիկոսը նշել է առաջատարինՀութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ Աշնանը իմունիտետը պահպանելու համար մասնագետը խորհուրդ է տվել երեք մթերքՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ) Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ Դելին ուժեղացնում է անվտանգության միջոցառումները BRICS-ի գագաթնաժողովից առաջ․ տեղադրվել է 500 տեսախցիկՈւկրաինայի համար իրավիճակը վատանում է օրեցօր. Պեսկով Տվյալների մշակման կենտրոնները բարձրացնում են ուրանի համաշխարհային գները․ WSJՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում ուկրաինական երեք անօդաչու նավակ ոչնչացնելու մասինՊեսկով․ Ուկրաինան հարվածներ է հասցնում քաղաքացիական թիրախներին՝ բացելով «Պանդորայի արկղը»Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը ՌԴ դեսպանատունը Գերմանիայի հակառուսական քաղաքականությունը «սխալ և ծայրահեղ վտանգավոր» է անվանել2027-ին Սյունիքում կավելանա Խաղաղության կորպուսի կամավորների թիվըԾառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 2 ամսում $11 մլն է կորցրելՌուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը Ֆրանսիացի տնտեսագետը բացատրել է՝ ինչու պատժամիջոցները չեն կանգնեցրել Ռուսաստանի տնտեսության աճըԱԺ-ում քննարկվել են հայ-լեհական կապերի խորացման հեռանկարներըԸնդդիմադիր պատգամավորները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըԴոլարն ու եվրոն մի փոքր թանկացել ենԿես տարում Հայաստանը Ադրբեջանից 17,8 մլն դոլարի նավթամթերք է ներմուծել․ «Հետք»Կրեմլում կոչ են արել տիեզերքը չվերածել առճակատման հարթակի«Եվրոտրանսի» բաժնետոմսերը երեք օրում էժանացել են գրեթե 30%-ովԳևորգ Պապոյանը քննարկել է ջերմոցային վարդերի արտադրության և արտահանման զարգացումըՌուսաստանում կարմիր խավիարի արտադրությունը գրեթե երեք անգամ նվազել է․ հայտնի է պատճառըԼայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ կան բերման ենթարկվածներ Մինչև 2031 թվականը Հայաստանը առնվազն երեք արբանյակ կարձակի․ ՓաշինյանՄիջազգային կառույցներին նամակներ են ուղարկվել Գագիկ Ծառուկյանի ձերբակալության վերաբերյալԲրիտանացի զբոսաշրջիկը Թուրքիայում ձերբակալվել է դրոշի վրա թքելու համար Խայտառակություն է այն, ինչ կատարվում է սեփականության իրավունքի նկատմամբ Հայաստանում․ ՎարդանյանՃապոնիայի վարչապետը կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերություններըՈստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձՄելանիա Թրամփը խոսել է Սպիտակ տան պատմական ժառանգությունը պահպանելու կարևորության մասինԽուլ ու համր մի ձևացեք, իշխանությունն ամենօրյա ռեժիմով վախի մթնոլորտ է տարածում․ Վահագն ՄելիքյանՏոպ-10 նորություններ այսօր․ պայթյուններ, հարձակումներ ու աղետներ՝ աշխարհումՊարոն Ծառուկյան, դուք մենակ չեք, ձեր նկատմամբ իրականացվում է աննախադեպ վարկաբեկման ակցիա․ Այվազյան Բաքվում գտնվող գերիները քաղբանտարկյալներ են, նրանք բանտարկվել են իրենց հողը պաշտպանելու համարՆոր աստղադիտակը թույլ կտա տեսնել մինչ այժմ ուղղակի դիտարկման համար անհասանելի սև խոռոչներԴաղստանի վրա հարձակման ժամանակ կիրառվել են FP-1 տեսակի ԱԹՍ-ներԱբովյանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնիԹրամփը պնդում է, որ Կանադան ցանկանում է առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետԴատարանները հրահանգավորված աշխատում են․ Բագրատ սրբազանԲացահայտվել է 1600 տարի առաջ տեղի ունեցած սպանությունըCOP17-ի համար Երևանում նոր ենթակայան է կառուցվում․ ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամ է ներդնումՔննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման հիմնական ուղղություններըԻսպանիայի ափերի մոտ 152 միգրանտ է փրկվել, մեկ մարդ մահացել է
Ամենադիտված