Խոր կնճիռներ, յուղոտ մաշկ. ինչպիսի տեսք ունի Մադոննան իրական կյանքում (լուսանկար)
Լուսանկարներ
Փոփ երգչուհի Մադոննան երկար ժամանակ համարվել է սեքս խորհրդանիշ: Այժմ 63-ամյա երգչուհին Instagram-ում տեղադրում է նկարներ, որոնցում երիտասարդ ու գրավիչ տեսք ունի: Բայց, կարծես թե, իրականում տարիքն իր գործն արել է ...
Կատարողն իր էջում տեղադրել է ֆոտոշարք, որտեղ կեցվածք է ընդունել սցենարիստ և դրամատուրգ Ջերեմի Օ.Հարրիսի կողքին՝ բաժակը ձեռքին բռնած: Կադրերում Մադոննան վառ դիմահարդարմամբ է, արձակված վարսերով և առատ զարդերով: Աստղն այնքան երիտասարդ և թարմ տեսք ունի, որ տպավորություն է ստեղծվում, թե 30 տարեկան է:
Սակայն, համացանցում է հայտնվել տեսանյութի սքրինշոթ, որում երգչուհին պատկերված է առանց ֆիլտրերի: Եվ այդ պատկերը շատ տարբեր է այն ամենից, ինչ երգչուհին ցուցադրում է իր օգտահաշվում: Հոգնած դեմքը, խոր կնճիռները, յուղոտ մաշկը, խունացած հայացքը և թուլացած ձեռքերը հիշեցնում են, որ Մադոննան արդեն 63 տարեկան է:
Միեւնույն ժամանակ, սա առաջին դեպքը չէ, երբ օգտատերերը բռնացնում են «փոփ թագուհուն» Photoshop օգտագործելիս: Բացի այդ, ավելի վաղ երկրպագուները կասկածում էին, որ աստղը դիմել է պլաստիկ վիրաբույժներին, ովքեր «կտրել են նրա այտերը» և անհաջող մեծացրել հետույքը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան