Ինքնակամ կառույցներ են ապամոնտաժվել Մալաթիա-Սեբաստիայում (տեսանյութ)
ՏեսանյութերԵրևանի քաղաքապետարանը շարունակում է պայքարը ապօրինի կառույցների դեմ։ Հոկտեմբերի 5-ին ինքնակամ կառույցներ են ապամոնտաժվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Քաղաքապետարանից հայտնում են, որ Նոր Նորքում էլ ապօրինի կառույցներ կառուցած քաղաքացիները պարտավորվել են սեփական ուժերով կատարել ապամոնտաժումը, ինչի համար նրանց տրվել է ողջամիտ ժամանակ։