Վրաստանի վարչապետը կարող է հրաժարական տալ․ ԶԼՄ֊ներ
ՎրաստանՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է հրաժարական տալ, հայտնում է ընդդիմադիր TV Pirveli-ն՝ հղում անելով իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության աղբյուրին, գրում է Sputnik Georgia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին կարող է հերթական անգամ կորցնել կառավարության ղեկավարի պաշտոնը՝ մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ձախողման պատճառով:
Վրաստանում ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 2-ին: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ հոկտեմբերի 30 -ին երկրի 20 քաղաքներում տեղի կունենա քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլիին կարող է փոխարինել Վրաստանի ներկայիս տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, քանի որ նա «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վստահված անձն է: