Թուրք գեներալ-գնդապետը ժամանել է Նախիջևան
ԱդրբեջանՀինգշաբթի` հոկտեմբերի 7-ին, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն է ժամանել Թուրքիայի զինված ուժերի 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Յավուզ Թյուրքգանսին:
Թուրք հրամանատարի և նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը կապված է «Անխախտելի եղբայրություն-2021» թուրք-ադրբեջանական զինված ուժերի համատեղ զորավարժությունների ավարտի հետ:
Թուրքական ռազմական պատվիրակությանը ընդունել է Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը: