ՍԴ դիմելու փաստը հիմք չէ, որ խոշորացման գործընթացը չշարունակվի. Հերիքնազ Տիգրանյան
Քաղաքական
«Ընդդիմադիր պատգամավորների կողմից Սահմանադրական դատարան դիմելու փաստը հիմք չէ, որ Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը չշարունակվի»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
«ՍԴ դիմելու փաստը հիմք չէ, որ խոշորացման պրոցեսը չշարունակվի, չընթանա, դրանով գործընթացը չի կասեցվում: Խոշորացումն ուղղակիորեն և անուղղակիորեն կապված է նաև տվյալ համայնքների ընտրական պրոցեսների հետ: Կարծում եմ, որ գործընթացներն իրենց բնականոն հունով կգնան, մինչև ՍԴ-ն կկայացնի իր որոշումը»,- ասաց Տիգրանյանն ու նշեց՝ վստահ է, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի:
«Խոշորացման գործընթացը նոր չէ, որ ՀՀ-ում սկսվել է և այդ գործընթացի սահմանադրականությունը երբևէ չի վիճարկվել: Այդ նույն գործընթացները շարունակվում են, ուղղակի գործընթացները հասցվում են իրենց տրամաբանական ավարտին»,- հավելեց պատգամավորը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ