Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ 

Կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրգործերի արդյունավետ նախաքննությունը

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ քննչական կոմիտե և մասնակցել կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Միջոցառմանը ներկա էին Քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Այս մասին հայտնում է Կառավարությունը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում նշել է.

«Քննչական կոմիտեի մեծարգո նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիս Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և Քննչական կոմիտեի կազմավորման 7-ամյակի առիթով: Կարծում եմ՝ հատկապես մեր պետության զարգացման այս փուլում, երբ մենք առերեսվում ենք բազմաթիվ մարտահրավերների, նորից ու նորից պիտի ընդգծենք պետական ինստիտուտների կայացման և զարգացման անհրաժեշտությունը: Այս առումով ուզում եմ առանձնահատուկ ընդգծել իրավակարգի ապահովման մարմինների աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացումը, որը շրջադարձային և առանցքային նշանակություն ունի մեր պետության հետագա զարգացման և մարտահրավերների կառավարման առումով: Այս իմաստով մենք մեր բոլոր քննչական մարմինների օրերի, հոբելյանների առիթով ընդգծում ենք նախաքննության որակի բարձրացման անհրաժեշտությունը: Պիտի արձանագրել, որ այս առումով ունենք շարունակական առաջընթաց, բայց պիտի նաև արձանագրենք, որ ձեռք բերվածը չպիտի բավարար համարենք: Այս առումով ուզում եմ երկու կարևոր բաղադրիչ ընդգծել:

Շատ կարևոր է, որպեսզի Քննչական կոմիտեում և ընդհանրապես քննչական մարմիններում, իրավակարգի մարմիններում, պետական կառավարման համակարգում ընդհանրապես, աշխատանքի որակի չափանիշների բարձրացմանը զուգընթաց, մենք կարողանանք նաև սոցիալական երաշխիքների ավելի հուսալի և ավելի բարձր նշաձող սահմանել: Սա նույնպես Կառավարության որդեգրած քաղաքականության առաջնահերթություններից է: Բայց պիտի ասեմ նաև՝ բոլոր պետական մարմիններում չենք կարող այս ուղղությունը մեզ համար ցանկալի արագությամբ և տեմպերով զարգացնել, եթե այն չզուգակցենք մեր պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման գործընթացով՝ բոլոր առումներով:

Քննչական կոմիտեն մեր երկրի ամենամեծ խոշոր քննչական մարմինն է, մենք կարևորում ենք և բարձր ենք գնահատում նրա աշխատանքը: Նաև ուզում ենք արդյունավետության բարձրացման խնդիրը երբեք մեր տեսադաշտից չկորցնել, որովհետև արդյունավետ դարձնել համակարգը նշանակում է՝ Կառավարությանը հնարավորություն տալ ավելի արագ տեմպերով, ավելի համոզված և հասցեական մեծացնել սոցիալական երաշխիքների արդյունավետությունը՝ աշխատավարձեր և այլն: Ուզում եմ պայմանավորվենք, որ այս հարցը կլինի մեր ընդհանուր աշխատանքային օրակարգում: Սա միայն Քննչական կոմիտեի վերաբերյալ չէ: Սա մեր բոլոր պետական մարմինների վերաբերյալ է, և այս ուղղությունը մենք անպայման պետք է զարգացնենք:

Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ հենց ասվածի համատեքստում՝ շատ կարևոր եմ համարում, որպեսզի մեր հանրությունն ստանա ամբողջական պատասխաններ 44-օրյա պատերազմի հանգամանքների, տեղի ունեցած ամբողջ պատկերի վերաբերյալ: Իհարկե, չեմ կարծում, թե այդ պատասխանները պիտի ակնկալենք միայն Քննչական կոմիտեից, որովհետև, ի վերջո, խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, և կարծում եմ՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այդ լայն համատեքստին ավելի ընդարձակ կանդրադառնա:

Բայց նաև կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը և մեր նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ: Ընդ որում, այստեղ որևէ կանխավարկած նկատի ունենալը կլինի ճակատագրական սխալ: Պարզապես պետք է ձևակերպված հարցերն ստանան օբյեկտիվ պատասխաններ, որպեսզի մեղավորության կամ անմեղության մասին պնդումները հիմնված չլինեն անհատական ընկալումների և իրավիճակի ոչ ամբողջական պատկերացման վրա:

Այսօրվա մեր խոսակցությունը մի փոքր ավելի աշխատանքային է ստացվում, և որոշակի անհանգստացնող գույներ կան, բայց ես չեմ ուզում, որ մենք հենց այս տրամաբանությունը դարձնենք այսօրվա միակ ասելիքը: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Որովհետև պիտի նաև արձանագրենք, որ մեր երկիրը շատ դժվար ժամանակաշրջան է ապրում և անցել է այդ դժվարության միջով շատ լարված և կուլմինացիաներով հարուստ ժամանակահատվածում: Եվ այն, որ մենք կարողացանք այդ ժամանակահատվածը հանգուցալուծել ընտրություններով, որոնք միջազգայնորեն արձանագրվեցին որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, նաև մեր իրավակարգն ապահովող ինստիտուտների գործունեության և ամրության շատ կարևոր արտահայտություն է: Ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել այդ առիթով և ընդգծել, որ չափազանց գնահատում եմ այն դերակատարումը, որը նաև Քննչական կոմիտեն է ունեցել այս ընթացքում:

Ուզում եմ ընդգծել, թե ինչի մասին է խոսքը: Պարզ է, որ Քննչական կոմիտեն քաղաքական որևէ բնույթի գործունեություն կամ ներգրավվածություն չի ունեցել: Խոսքն այն մասին է, որ շատ դժվար և խառը ժամանակներում մեր իրավակարգն ապահովող ինստիտուտները եղել են իրենց դիրքերում և ապահովել են պետական ինստիտուտների, պետական գործառույթների և լծակների բնականոն գործունեությունը: Չնայած ակնհայտ է, որ նաև իրավակարգն ապահովող մամինները չէին կարող չազդվել. էմոցիոնալ մակարդակից սկսած և միջավայրային ազդեցությունները նույնպես հաշվի առնելով՝ ուղղակի չէին կարող այդ ամենից չազդվել: Սա ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, պետությունը հենվում է ինստիտուտների վրա, ինստիտուտները հենվում են անձանց վրա, և այս իրավիճակը ցույց է տալիս, որ մեր պետական ինստիտուտներում կան բավարար չափով այնպիսի անձինք, որոնք ամենապատասխանատու, ամենադժվար պահերին կարող են պետությունը դնել ամեն ինչից վեր, պետությունը և պետական շահը, ասել է թե՝ ազգային շահը դնել ամեն ինչից վեր, առաքելությունը, գործառույթը, օրենքի և օրինականության ապահովումը դնել ամեն ինչից վեր: Եվ ես ուզում եմ բոլորիդ այս կեցվածքի և այս դիրքորոշման համար շնորհակալություն հայտնել:

Բայց նաև պիտի ասեմ, որ այս ամբողջ ընթացքում վերլուծությունն է շատ կարևոր՝ ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Չկանխորոշելով որևէ բան՝ այդ վերլուծության ամենաակնհայտ հետևություններից մեկը, իմ կարծիքով, այն է լինելու, որ մենք, այնուամենայնիվ, պետական ինստիտուտների կայացման ոլորտում ունենք որոշակի խնդիրներ և առաջնային պետք է լուծենք այդ խնդիրները: Որպեսզի իսկապես ինստիտուտները լինեն առաջնային և առանցքային, և անձնական ընկալումները, մոտեցումներն ու ցանկությունները հնարավորինս քիչ ազդեցություն ունենան այդ ինստիտուտների աշխատանքի, նրանց բովանդակության և արդյունքների վրա:

Կրկին շնորհավորում եմ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առիթով և հաջողություններ եմ մաղթում բոլորին՝ ի նպաստ գործունեության հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի, պետության, պետականության, ինքնիշխանության ապահովման, պահպանության և պաշտպանության, որը, ի վերջո, հանգում է մեր ժողովրդի, նրա իրավունքների, նրա անվտանգության, կամքի և երազանքների պահպանությանը և պաշտպանությանը:

Շնորհակալ եմ»:

Շնորհավորական խոսքով է հանդես եկել նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին գնահատանքի խոսքերի համար և ներկայացրել կառույցի գործունեությունը: Անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս կատարված աշխատանքներին՝ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ ՔԿ քննիչներն այդ ժամանակաշրջանում աշխատել են գերծանրաբեռնվածության պայմաններում, և դա շարունակվում է նաև այսօր՝ պայմանավորված հարուցված քրեական գործերի մեծաթիվությամբ և նախաքննության գործընթացով: Նրա խոսքով՝ ՔԿ համապատասխան ստորաբաժանումն այժմ քննում է պատերազմի ընթացքում զինվորական ծառայության  կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, և ՔԿ-ն ի զորու է իրականացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները լիարժեք բացահայտելու և հասարակությանը ներկայացնելու նպատակով:

Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն. վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պետական պարգևներ է հանձնել Քննչական կոմիտեի աշխատակիցներին.

Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել՝ ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մեսրոպյանը և զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանը,

ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Էդվարդ Կարապետյանը և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վաչե Մխիթարյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ Ստամոքսի քաղցկեղի դեպքերի 75%-ը կարելի է կանխարգելել պարզ բուժման միջոցով Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հnշnտվшծ մшրմին Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մшհացել է Զելենսկին պատմել է Մակրոնի հետ զրույցի մասին․ Եվրոպայի ձայնը պետք է կշիռ ունենա Ուկրաինայի շուրջ բանակցություններում Նեթանյահու․ Գազան չի վերականգնվի առանց ռազմական ենթակառուցվածքի վերացման Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը «Ռեալ Սոսյեդադը» լավ լուր է հայտնել Արսեն Զախարյանի մասին Վինիսիուս Ժունիորը վեց ամսից կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ Կատարը և Իրանը հայտարարել են ծովային առևտրի վերսկսման մասին Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա Զելենսկին ուկրաինացիների կարիքը չունի՝ ո՛չ մեռшծ, ո՛չ կենդանի․ Զախարովա Շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում Լույսը վառի´ր. Երեսին ասողը (տեսանյութ)Շիրերը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ռմբարկուին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեիի հիշատակին Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Կարս-Նախիջևան երկաթուղին կուժեղացնի ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան կապը. Ուրալօղլու Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով 321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար (լուսանկար) Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա Այն երկրները, որոնք ամենաշատն են աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամшրտությունում, ամենաշատը դեմ կլինեն նրա ԵՄ-ին անդամակցությանը․ Ֆիցո Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է Սահմանադրության օրը վերածվեց Սահմանադրության կապիտուլյացիայի. Սուրեն Սուրենյանց Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «կրկին մոռացության մատնել մուրճն ու մանգաղը» Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի. դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Լիլիթ Գալստյանը Հաագայում ելույթ է ունեցել Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտման և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացման մասին
Ամենադիտված