Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

2020թ-ի փետրվարից Հայաստանում քրեական հետապնդման է ենթարկվել 5 «օրենքով գող»

ՀՀ դատախազությունը հայտնում է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում 2020թ–ի փետրվարից մինչև 2021թ–ի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 25 քրեական գործ, որոնցից 1–ի վարույթը կասեցվել է, 7–ի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով։

«ՀՀ դատախազության և իրավապահ մյուս մարմինների կողմից համատեղ շարունակվում է հետևողական քրեաիրավական պայքարը հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող քրեական ենթամշակույթին բնորոշ հանցագործությունների դեմ:

Այդ պայքարի շրջանակներում, դատախազական հետևողական հսկողության ներքո օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, քրեակատարողական ծառայության, ինչպես նաև քննչական մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «օրենքով գողի» կամ այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող «քրեական հեղինակության» կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես, իրենց անօրինական ազդեցությունը որպես կանոն մասնավոր հարցերին առնչվող վեճերը /խնդիրները/ լուծելու և անօրինական օգուտ ստանալու, կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոններ խախտած անձանց համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, ներգրավված այլ անձանց տարբեր հանձնարարություններ տալու, դրանց շրջանակներում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավվելու, անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդիրներին վերաբերող վեճերը լուծելու համար քաղաքացիների կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողներին դիմելու տարբեր հանգամանքներ:

ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ամփոփման համաձայն՝  վերոնշյալ փաստերի կապակցությամբ նախապատրաստված նյութերով մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-223.4-րդ հոդվածների հատկանիշներով, դրանց տարբեր համակցություններով հարուցվել է 25 քրեական գործ, որոնցից 1–ի վարույթը կասեցվել է, 7 քրեական գործով կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կաճելու մասին որոշում:

Նախաքննությունը շարունակվում է 11 քրեական գործով, 6 քրեական գործ՝ 25 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Քննված քրեական գործերով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 48 անձ, որոնցից 5-ն ունեցել են այսպես կոչված «Օրենքով գողի» կարգավիճակ:

Մեղադրյալներից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել կալանավորումը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 21-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ մյուսների նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել, քանի որ գտնվել են այլ գործով կալանքի տակ կամ հանդիսացել են քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ:

Դատարան ուղարկված բոլոր 6 քրեական գործերը ներկայում դատական քննության փուլում են: Քրեական ենթամշակույթի հանցակազմերով դատի տրված 25 անձանցից 6-ի նկատմամաբ որպես խափանման միջոց է կիրառված եղել կալանավորումը, 4-ն ունեցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ այսպես կոչված «օրենքով գողի»:

Ելնելով հանրային կյանքի և հարաբերությունների վրա ակնհայտ բացասական և հանցածին ազդեցություն ունեցող այս երևույթը վերացնելու որդեգրված քրեական քաղաքականությունից՝ ինչպես քննվող քրեական գործերի շրջանակում, այնպես էլ դրանից դուրս իրավապահ մարմինների կողմից համակարգված կերպով ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ քրեական ենթամշակույթի հետ կապված հանցավոր հնարավոր այլ դրսևորմներ հայտնաբերելու և խափանելու, դրանցում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված