Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել
ՎրաստանՎրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել՝ Բաթումի քաղաքում գտնվող բնակելի շենքի մասնակի փլուզման ժամանակ զոհերի հիշատակին: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Խորապես ցավում եմ Բաթումիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և ցավակցում զոհերի ընտանիքի անդամներին և հարազատներին: Ամբողջ Վրաստանը սգում է նրանց հետ միասին: Իմ որոշման համաձայն՝ զոհերի հիշատակի կապակցությամբ՝ հոկտեմբերի 11 -ը սգո օր կհայտարարվի», - գրել է Գարիբաշվիլին Facebook-ի իր էջում:
Պետությունը օգնություն կտրամադրի տուժածներին: Միջադեպի բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ ուժով, հավելել է կառավարության ղեկավարը: