Բաթումիի հիվանդանոցներից մեկում երեխաների սենյակի առաստաղը փլուզվել է
ՎրաստանԲաթումիի կենտրոնական հիվանդանոցի երեխաների բաժանմունքի սենյակներից մեկի առաստաղը փլուզվել է, ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնել է կլինիկայի տնօրենը:
«Կախովի առաստաղը փլուզվեց: Սենյակում չորս հիվանդ կար, նրանցից ոչ մեկը չի տուժել: Իհարկե, ծնողները զգացմունքային արձագանք ունեցան, բայց բարեբախտաբար, այս միջադեպը ոչ ոքի վնաս չի պատճառել։ Հետաքննությունը շարունակվում է»,- լրագրողներին ասել էկլինիկայի տնօրեն Թամար Բախտաձեն: