Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ) Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ Ուկրաինայի համար իրավիճակը վատանում է օրեցօր. Պեսկով Պեսկով․ Ուկրաինան հարվածներ է հասցնում քաղաքացիական թիրախներին՝ բացելով «Պանդորայի արկղը» Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը 2027-ին Սյունիքում կավելանա Խաղաղության կորպուսի կամավորների թիվը Ծառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 2 ամսում $11 մլն է կորցրել Ռուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը ԱԺ-ում քննարկվել են հայ-լեհական կապերի խորացման հեռանկարները Ընդդիմադիր պատգամավորները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են 

Վիրավորանքի, զրպարտության մասին օրենքը տագնապալի և այն պետք է վերանայվի․ հայտարարություն

Հասարակություն

Լրագրողական մի շարք կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադառնում են «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ (վիրավորանքի և զրպարտության մասին է) Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը։ Հայտարարությունումա ասվում է․

«Հոկտեմբերի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, համաձայն որի՝

ս. թ. մարտի 24-ին խորհրդարանի ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը համարվեց Սահմանադրությանը համապատասխանող։ Ըստ այդմ՝ վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման վերին շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն կդառնա 6 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ օրենքը հեղինակել է ԱԺ ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ դեռ ԱԺ փոխնախագահն էր: Որպես նախագիծ շրջանառվելիս այն հիմնավոր քննադատության արժանացավ ոչ միայն ներքոստորագրյալ կազմակերպությունների, այլև լրագրողական լայն համայնքի և միջազգային կառույցների («Freedom House», «Լրագրողներ առանց սահմանների» և այլն) կողմից։ Մասնավորապես՝ այդ խնդրի առնչությամբ մենք հանդես ենք եկել մի շարք հայտարարություններով, որոնցից վերջինում , օրենքի ընդունման օրը, կոչ ենք արել ՀՀ նախագահին չստորագրել այն և ուղարկել ՍԴ՝ որոշելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը, ինչը և արվեց։

Սակայն Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն հիասթափության ու տարակուսանքի, այլև վրդովմունքի տեղիք է տալիս։ Այն հաշվի չի առնում տվյալ խնդրին վերաբերող՝ Եվրոպայի Խորհրդի հանձնարարականներն ու Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումների պահանջները։ Ավելին՝ ՍԴ ընդունած այս փաստաթուղթն ակնհայտորեն հակասում է նույն մարմնի՝ 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման մի քանի դրույթներին և ընդհանուր ոգուն։ Այսպես, 10 տարի առաջ պահանջ ներկայացնելով առ այն, որ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի դրանց սնանկացմանը, այսօր նույն դատարանը (թեև այլ կազմով), ըստ էության, հաստատում է մի օրենք, որը սահմանում է վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցումների վերին շեմերի եռապատիկ բարձրացում։ Հասկանալի է, որ սա կարող է ազդակ դառնալ դատարանների համար, որպեսզի նման գործերով նրանք ավելի մեծ գումարներ բռնագանձեն, քան ընդունված է այսօրվա պրակտիկայում:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, վերահաստատում ենք, որ ամենևին նպատակ չունենք պաշտպանելու վիրավորողներին ու զրպարտողներին, բայց նաև պնդում ենք, որ անհամաչափ խիստ մոտեցումների կիրառումն ավելի շատ վնաս կհասցնի խոսքի ազատությանը, քան կծառայի արատների դեմ պայքարին։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ պաշտոնատար անձինք, թե՛ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներն իրենց հասցեագրված քննադատությունը հաճախ ընկալում են որպես զրպարտություն կամ վիրավորանք և դիմում են դատարան։ Սա կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել լրատվամիջոցների ազատ գործունեության համար, խրախուսել ու մեծացնել ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական հայցերի հոսքը։

Այս օրենքի ընդունումը հատկապես տագնապալի է ԶԼՄ-ներին վերաբերող իրավական կարգավորումների անհամաչափ կոշտացման և կիրառվող նոր սահմանափակումների համատեքստում։ Այդ ռեգրեսիվ գործընթացի մաս են կազմում այսպես կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացումն ու դրա միջոցով հանրային ու պետական գործունեություն իրականացնողներին, մի քանի այլ խմբերին առավել պաշտպանության տակ առնելը, ինչպես նաև՝ չնույնականացվող տեղեկատվական աղբյուրներին հղում կատարելու արգելքի, պաշտոնյաների գործուղումների և դրանց հետ կապված ծախսերի, մեկ անձից կատարվող գնումների մասին տվյալներ չհրապարակելու նախաձեռնությունները և այլն։

Արձանագրելով, որ ամբողջ պետական համակարգը փաստորեն ի զորու չեղավ պաշտպանել ԶԼՄ-ներին անհիմն ու անհամաչափ սահմանափակումներից և իրավական ճնշումներից, պահանջում ենք.

- Ազգային ժողովից՝ վերանայել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող ամբողջ օրենսդրական դաշտը, չեղարկել վերջերս ընդունված՝ միջազգային նորմերին հակասող օրենքները և հրաժարվել շրջանառության մեջ գտնվող նմանատիպ նախագծերի ընդունումից, որից հետո մասնագիտական բաց քննարկումներ նախաձեռնել ԶԼՄ-ների ոլորտի իրավական կարգավորումների հայեցակարգ մշակելու համար,

- ՀՀ նախագահից, ՍԴ-ից, բոլոր քաղաքական ուժերից՝ նպաստել ԶԼՄ-ների գործունեության համար բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծելու գործընթացին և ակտիվորեն հակազդել հետադիմական օրենսդրական նախաձեռնություններին,

- միջազգային կազմակերպություններից՝ քննարկման առարկա դարձնել ՀՀ խորհրդարանի կողմից ԶԼՄ-ներին վերաբերող օրենքների ընդունման և այդ գործընթացում միջազգային նորմերի անտեսման խնդիրները, ինչպես նաև՝ իրավիճակը շտկելու միջոցներ ձեռնարկել»։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ) Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ Դելին ուժեղացնում է անվտանգության միջոցառումները BRICS-ի գագաթնաժողովից առաջ․ տեղադրվել է 500 տեսախցիկՈւկրաինայի համար իրավիճակը վատանում է օրեցօր. Պեսկով Տվյալների մշակման կենտրոնները բարձրացնում են ուրանի համաշխարհային գները․ WSJՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում ուկրաինական երեք անօդաչու նավակ ոչնչացնելու մասինՊեսկով․ Ուկրաինան հարվածներ է հասցնում քաղաքացիական թիրախներին՝ բացելով «Պանդորայի արկղը»Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը ՌԴ դեսպանատունը Գերմանիայի հակառուսական քաղաքականությունը «սխալ և ծայրահեղ վտանգավոր» է անվանել2027-ին Սյունիքում կավելանա Խաղաղության կորպուսի կամավորների թիվըԾառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 2 ամսում $11 մլն է կորցրելՌուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը Ֆրանսիացի տնտեսագետը բացատրել է՝ ինչու պատժամիջոցները չեն կանգնեցրել Ռուսաստանի տնտեսության աճըԱԺ-ում քննարկվել են հայ-լեհական կապերի խորացման հեռանկարներըԸնդդիմադիր պատգամավորները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըԴոլարն ու եվրոն մի փոքր թանկացել ենԿես տարում Հայաստանը Ադրբեջանից 17,8 մլն դոլարի նավթամթերք է ներմուծել․ «Հետք»Կրեմլում կոչ են արել տիեզերքը չվերածել առճակատման հարթակի«Եվրոտրանսի» բաժնետոմսերը երեք օրում էժանացել են գրեթե 30%-ովԳևորգ Պապոյանը քննարկել է ջերմոցային վարդերի արտադրության և արտահանման զարգացումըՌուսաստանում կարմիր խավիարի արտադրությունը գրեթե երեք անգամ նվազել է․ հայտնի է պատճառըԼայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ կան բերման ենթարկվածներ Մինչև 2031 թվականը Հայաստանը առնվազն երեք արբանյակ կարձակի․ ՓաշինյանՄիջազգային կառույցներին նամակներ են ուղարկվել Գագիկ Ծառուկյանի ձերբակալության վերաբերյալԲրիտանացի զբոսաշրջիկը Թուրքիայում ձերբակալվել է դրոշի վրա թքելու համար Խայտառակություն է այն, ինչ կատարվում է սեփականության իրավունքի նկատմամբ Հայաստանում․ ՎարդանյանՃապոնիայի վարչապետը կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերություններըՈստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձՄելանիա Թրամփը խոսել է Սպիտակ տան պատմական ժառանգությունը պահպանելու կարևորության մասինԽուլ ու համր մի ձևացեք, իշխանությունն ամենօրյա ռեժիմով վախի մթնոլորտ է տարածում․ Վահագն ՄելիքյանՏոպ-10 նորություններ այսօր․ պայթյուններ, հարձակումներ ու աղետներ՝ աշխարհումՊարոն Ծառուկյան, դուք մենակ չեք, ձեր նկատմամբ իրականացվում է աննախադեպ վարկաբեկման ակցիա․ Այվազյան Բաքվում գտնվող գերիները քաղբանտարկյալներ են, նրանք բանտարկվել են իրենց հողը պաշտպանելու համարՆոր աստղադիտակը թույլ կտա տեսնել մինչ այժմ ուղղակի դիտարկման համար անհասանելի սև խոռոչներԴաղստանի վրա հարձակման ժամանակ կիրառվել են FP-1 տեսակի ԱԹՍ-ներԱբովյանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնիԹրամփը պնդում է, որ Կանադան ցանկանում է առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետԴատարանները հրահանգավորված աշխատում են․ Բագրատ սրբազանԲացահայտվել է 1600 տարի առաջ տեղի ունեցած սպանությունըCOP17-ի համար Երևանում նոր ենթակայան է կառուցվում․ ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամ է ներդնումՔննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման հիմնական ուղղություններըԻսպանիայի ափերի մոտ 152 միգրանտ է փրկվել, մեկ մարդ մահացել էՈ՞ւմ է խորհուրդ տրվում հրաժարվել սուրճից աշնանը․ սրտաբանը զգուշացրել էԱրեգակի վրա բծերի թիվը գրեթե երեք անգամ նվազել էԵրևանում երթևեկության նոր սահմանափակումներ Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարարՀութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Մոխա նավահանգստային քաղաքըԵրևանում Կիևյան կամրջի տակ Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվելՄինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով
Ամենադիտված