Ադրբեջանը և Սերբիան ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համաձայնագիր են ստորագրել
ԱդրբեջանԲաքուն և Բելգրադը ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:
Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մադաթ Գուլիևի և Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշա Ստեֆանովիչի միջև:
Բելգրադում ադրբեջանական պատվիրակությունը մասնակցում է Սերբիայի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «Գործընկեր -2021» զենքի և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսին: