Աբու Դաբիում «Կաղամարի խաղ» սերիալի մոտիվներով մրցաշար կանցկացվի
ԱյլՀոկտեմբերի 12-ին Աբու Դաբիի կորեական մշակույթի կենտրոնը Netflix-ի «Կաղամարի խաղը» սերիալի մոտիվներով մրցաշար կանցկացնի, հաղորդում է Buisness Insider-ը։
Մրցաշրջանի ընթացքում ներկայացված կլինի վեց խաղերից չորսը, որոնք պատկերված են հեռուստաշոուի ընթացքում։ Ընդգծվում է, որ կազմակերպիչները չեն պատրաստվում սպանել մրցաշարի պարտված մասնակիցներին։
Մրցաշարին 30 մարդ կմասնակցի, որոնց երկու խմբի կբաժանեն։ Հաղթողները որպես մրցանակ սպորտային կանաչ կոստյումներ կստանան։ Այն կանցկացվի հոկգտեմբերի 12-ին Աբու Դաբիում կորեական մշակութային կենտրոնում, որը խաղերի կազմակերպիչն է։