Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

Ե՞րբ է պետք ծխելը թողնել. սփոյլեր՝ երեկ

Ժամանց

Պարզ ճշմարտություն՝  ծխելը վնասակար է,  բայց արի ու տես, որ ծխողների թիվը չի նվազում:

Ծխողներին սպառնացող հիվանդությունների մասին նախազգուշացնում են բժիշկները, հակածխախոտային ակտիվիստները, սիգարետի տուփերին պատկերված սարսափելի նկարներն ու մակագրությունները և, վերջապես, մեր հարազատները:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության,  չնայած այն հանգամանքին, որ հազարամյակի սկզբից աշխարհում ծխողների թիվը նվազել է մինչև 20 տոկոս, ծխելու հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը չի փոքրացել: Տարեկան մոտ 3 միլիոն ծխողների մահվան պատճառը սրտանոթային հիվանդություններն են:

 Անվնաս ծուխ չի լինում․

Սիգարետը ինքնին չի սպանում: Մարդու առողջությանը վնասակար են այրման հետևանքով ծխի մեջ գոյացող նյութերը, ընդ որում՝ տարբերություն չկա, արդյո՞ք դա սիգարետի ծուխ է, խորովածի կրակ, թե մոմ: Ցանկացած նյութի այրումը վնասակար է։ Սիգարետի  ծուխն իր մեջ պարունակում է մոտ 6000 քիմիական միացություն, որոնցից 250-ը վնասակար են, իսկ 50-ից ավելի նյութեր համարվում են քաղցկեղածին։ Հենց այս նյութերը, և ոչ թե ծխախոտաբույսի մեջ առկա նիկոտինը, առաջացնում են ծխելու հետ կապված հիվանդությունները:

 Ե՞րբ է պետք հրաժարվել սիգարետից․ հետազոտություն․

 Որքան շուտ, այնքան լավ՝ ասում են փորձագետները: Կարևորը պետք է հիշել, որ ծխելը թողնելը երբեք ուշ չէ:

2020 թվականին ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հրապարակեց ծխելը թողնելու լավագույն տարիքի մասին զեկույցը: Պարզվել է, որ նրանք, ովքեր ծխելը թողել են մինչև 40 տարեկանը, հետագայում շատ ավելի քիչ են տառապում են ծխողին բնորոշ հիվանդություններով, քան նրանք, ովքեր թողել են ծխելը 60 տարեկանից հետո: Բայց բժիշկները չեն թաքցնում՝ նախկին ծխողների՝ թոքերի հետ կապված խնդիրները կարող են մնալ ողջ կյանքում:

 Ինչպե՞ս գիտությունը կարող է օգնել․

Գիտությունը կարող է օգնել մեզ նաև սիգարետից հրաժարվելու հարցում։ Գիտնականները, բժիշկները և հանրային առողջապահության ոլորտի փորձագետները սիգարետի վնասակար հետևանքները նվազեցնելու ուղղությամբ բազմաթիվ հետազոտություններ են անցկացրել: ԱՄՆ Բժշկության ինստիտուտը, օրինակ, իր զեկույցում պնդում էր, որ հնարավոր է նվազեցնել հիվանդության ռիսկը ՝ փոխելով նիկոտինի օգտագործման եղանակը:

Փորձագետներն առաջարկում են նվազեցնել ծխելու վնասը` անցնելով ավելի քիչ վնասակար այլընտրանքների, եթե նիկոտինից հրաժարվել չի ստացվում: Եթե խնդիրը սիգարետի այրումն է ու ծուխը, ապա վնասակար նյութերի օրգանիզմ ներթափանցելը կանխող տրամաբանական ճանապարհը ծխախոտի այրումը բացառելն է։ Եթե ​​ծխախոտը տաքացվում է 400°C-ից ցածր ջերմաստիճանում, սիգարետի ծխի փոխարեն առաջանում է գոլորշի (աերոզոլ): 2017 թ․-ին ResearchGate-ը հրապարակեց մի հոդված, որտեղ ցույց տվեց, որ նմանատիպ գոլորշին պարունակում է 90-95% ավելի քիչ վնասակար նյութեր, քան մեզ ծանոթ սիգարետի ծուխը:

 Ի՞նչ անել, եթե վախենում ես կտրուկ հրաժարվել ծխելուց

Ծխելուց վերջնականապես հրաժարվելու ճանապարհը հեշտ չէ։ Բացի ֆիզիկական կախվածությունից, ծխողը վախենում է առանց սիգարետի կյանքից, քանի որ երկար ժամանակ ծխելը նրա համար իր կյանքի մի մասն է եղել, օգնել է դիմանալ սթրեսին, ընդհանուր լեզու գտնել գործընկերների և ընկերների հետ: Այդ վախերի հետ պայքարելու համար հետազոտողները խորհուրդ են տալիս ծխելը չթողնել միանգամից, այլ հրաժարվել վատ սովորությունից աստիճանաբար` այդ թվում նաև անցնելով ավելի քիչ վնասակար այլընտրանքի:

Ըստ հետազոտության՝ ամեն 10-դ ծխողը, ով անցնում է առանց ծուխ նիկոտին պարունակող սարքերի, սարքն օգտագործելու առաջին իսկ տարվա ընթացքում մշտապես հրաժարվում է սիգարետից: Բացի այդ, սիգարետից առանց կրակի աշխատող սարքերին անցում կատարելիս գիտնականները գրանցում են նաև դրական ազդեցություն մարդու օրգանիզմի վրա:

 Բրիտանական սրտաբանական հիմնադրամի պատվերով 2019 թվականին կատարված փորձը ցույց տվեց, որ նոր սերնդի սարքերի օգտագործման առաջին ամսվա ընթացքում ծանր ծխողների մոտ սրտի հիվանդության ռիսկը նվազել է գրեթե 19 %-ով: Հետևաբար, բրիտանացիները հայտարարել են, որ ավանդական սիգարետից այլընտրանքին անցումը կարելի է համարել օրգանիզմի համար վնասը նվազեցնելու միջոց։  

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխախոտը տաքացնող սարքեր օգտագործելիս նվազում է վնասակար նյութերի ազդեցությունը՝ սիգարետի համեմատ։ Նկատվում է նաև շրջապատի մարդկանց համար ընդհանուր առողջական ռիսկի նվազում», - գործընկերների հետ համաձայնեցին թունաբանության կոմիտեի բրիտանացի բժիշկները։

Անհրաժեշտ է հիշել սակայն, որ նոր սերնդի նիկոտին պարունակող սարքերը նույնպես անվնաս չեն, նիկոտինն էլ կախվածություն առաջացնող նյութ է։ Այնպես որ, լավագույն տարբերակը ծխողի համար ցանկացած նիկոտին պարունակող արտադրանքից ընդհանրապես հրաժարվելն է։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված