Ներողություն եմ խնդրում, որ ես ու կինս սաղ կյանք աշխատելով մի բնակարան ունենք, էն էլ վարկով. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
Ես ընդամենը մի բնակարան ունեմ, որը որ երիտասարդ ընտանիքների աջակցության միջոցով առել եմ, ներողություն եմ խնդրում, որ 41 տարեկանում ես ու կինս սաղ կյանք աշխատելով մի բնակարան ունենք, էն էլ վարկով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ուզում եմ հասկանամ ինչի խոսելուց խոսում եք, անուն տալուց տալիս եք, բայց որևէ հետազոտություն չեք կատարում, թե Ալեն Սիմոնյանը քանի բնակարան ու մեքենա ունի: Ուղղակի ցավալի է, որ ԱԺ-ի նախագահը Վիեննայում 12 պաշտոնական հանդիպում է ունեցել՝ 12 կարևոր տարբեր երկրների ղեկավարների հետ և դրա մասին գրելու փոխարեն, ԱԺ-ում խոսելու փոխարեն, մենք խոսում ենք խոհանոցային մակարդակի հարցերի մասին»,- նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին