Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավորին
Հասարակություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Իսպանիայի հետ վստահության և հարգանքի վրա հիմնված համագործակցության խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
«Լիահույս եմ, որ հաստատված կառուցողական երկխոսությունն առավել կընդլայնվի, և Իսպանիան կշարունակի գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին