Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ 

Ով ում է աջակցում Մեղրիում․ ընտրություններին ընդառաջ կրքերը լարվել են

Քաղաքական

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կայանալու են հերթական ՏԻՄ ընտրությունները: Համայնքապետի ընտրություններին մասնակցում է 4 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ապրելու երկիր» և «Ազատական» կուսակցությունները: Մեղրիում ընտրություններից առաջ կրքերը լարվել են, ինչը նկատելի է հատկապես առաջին երեք կուսակցությունների և նրանց թեկնածուների միջև։

Մենք զրուցել ենք համայնքապետի թեկնածուների հետ՝ պարզելու, թե ինչպես է ընթանում քարոզարշավը և ինչպիսի տրամադրություններ են տիրում Մեղրիում։ «Քարոզարշավն անցկացվում է օրենքով սահմանված կարգով, ներկա պահին խոչընդոտներ չկան»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Բագրատ Զաքարյանը։

Սակայն, անդրադառնալով իշխող ուժի թեկնածու Մեղրիի ՔՊ-ական համայնքապետի պաշտոնակատար Արարատ Թումանյանին՝ նշեց, թե վերջինիս մոտ հիվանդագին մոտեցումներ է նկատում․ «Դա կարելի է տեսնել իրենց ֆեյսբուքյան էջերում, որտեղ իմ հասցեին հայտարարություններ են արվում, բայց ուշադրություն չենք դարձնում։ Դա հոգեբանական ոչ ճիշտ մոտեցում է, շեղվածություն՝ նորմալ քարոզարշավի իրական վիճակից»։

Ինչ վերաբերում է ժողովրդի վերաբերմունքին «Հանրապետություն» կուսակցության  նկատմամբ և ընտրություններում հաղթելու շանսերին, ապա Զաքարյանը նշեց՝ եթե վստահ չլինեին, որ մեղրեցիները իրենց ձայն կտան, չէինք մտնի պայքարի մեջ։ Հարցին՝ տեսնելով իշխող ուժի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը մտավախություն չունի՞ որ հնարավոր է չհաղթի՝ Զաքարյանն ասաց․ «Ժողովրդի վերաբերմունքը իշխանության նկատմամբ բարձր եմ գնահատում։ Մեր քաղաքացիները գիտեն, որ ես հակաիշխանական թև չեմ համարվում, որովհետև մեր գաղափարները ներկայիս կառավարության հետ նույնանման են հայրենիքի կառուցման ու անվտանգության մասով»,- ասաց նա։ 

Դիտարկմանը՝ այսինքն կարող ենք արձանագրել, որ լավ հարաբերություններ ունի ներկա իշխանության, բայց ոչ Մեղրիում ՔՊ-ի թեկնածուի՞ հետ՝ Զաքարյանը դրական պատասխան տվեց․ «Այն վերաբերմունքը, որ կա իմ քաղաքական հակառակորդի կողմից ճիշտ չէ և այն վեր է ածվում անձնական մոտիվացիաների, դրդումների՝ տանելով հրահրումների։ Սակայն, սա չպետք է նույնացնենք ՔՊ-ի հետ, քանի որ մի անձով չի կարելի բնութագրել մի ամբողջ քաղաքական թիմի։ Արհամարհական մոտեցում ունեմ ոչ թե ՔՊ-ի, այլ նրա քաղաքապետի թեկնածուի վարքի նկատմամբ»,- նշեց համայնքի ղեկավարի թեկնածուն։  

Իր թեկնածությունն առաջադրելն էլ Բագրատ Զաքարյանը պայմանավորում է Մեղրիի համայնքապետի պաշտոնակատար նշանակված Արարատ Թումանյանի անձով․ «20 տարուց ավելի եղել եմ պետության զինվոր, ծառայել եմ ԶՈւ-երում, այնուհետև ԱԻՆ-ում, աշխատել եմ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնում, որը գտնվում է վարչապետի հսկողության տակ։ Երբ տեսա՝ ով է նշանակվել Մեղրիի համայնքապետի պաշտոնակատար, վստահություն չունեի, որ նա կկարողանա ղեկավարել տարածաշրջանը և ճշգրիտ լուծումներ տալ խնդիրներին։ Դրա համար որոշում կայացրի առաջադրվել որպես համայնքի ղեկավարի թեկնածու»,- նշեց նա։

Մեղրիի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն Արմեն Հայրապետյանն է, որը 2018-ի  խորհրդարանական արտահերթ ընտրություններին առաջադրվել է ԼՀԿ-ի ցուցակով: Սակայն, նա խորհրդարանական վերջին՝ 2021-ի արտահերթ ընտրություններին աջակցում էր «Հայաստան» դաշինքին: Ըստ լուրերի՝ անազատության մեջ գտնվող Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու նրա շրջապատն ամեն ինչ անում են Հայրապետյանին օգնելու համար: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արմեն Հայրապետյանը հերքեց տեղեկությունները․ «Մխիթար Զաքարյանի շրջապատից որևէ մեկի կողմից աջակցություն չեմ ստացել, բացարձակ սուտ լուրեր են։ Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա այն ընթանում է նորմալ՝ բնակիչների հետ ամենօրյա հանդիպումներով։ Խոչընդոտների, ճնշումների չենք հանդիպել։ Մեր շանսերը բարձր ենք գնահատում, ժողովուրդը տրամադրված է շատ դրական։ «Կառուցենք Ապրելու Մեղրի»՝ ահա մեր կարգախոսը»,- ասաց համայնքի ղեկավարի թեկնածուն։ 

Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ․comզրուցել էր նաև Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ-ական թեկնածու Արարատ Թումանյանի հետ, որը վստահ էր՝ այս ընտրություններում ևս ժողովուրդն իր կամընտրությունը կարտացոլի․ «Այժմ Մեղրիում չկա վախի մթնոլորտ, որը տիրում էր մինչ խորհրդարանական ընտրությունները, չկան «բոբոները», որոնցից վախի սարդոստայնով գործված էր հասարակ ժողովուրդը»,- ասել էր Թումանյանը։ Խոսելով վարչապետի կողմից հնարավոր աջակցության մասին իշխող ուժի թեկնածուն նշել էր․ «Ես պարոն Փաշինյանի կողմից միայն էներգետիկա եմ ստանում, թեկուզև միայն հեռուստացույցից»։ Ի դեպ, նա զբաղվում էր դիզելային վառելիքի ներկրմամբ, սակայն պաշտոնի անցնելուց հետո դադարել է զբաղվել գործարարությամբ՝ իրեն պատկանող ընկերությունները տալով իր մերձավորին։ 

Նշենք, որ «Ազատական» կուսակցության թեկնածուն Խաչատուր Անդրեասյանն է: Կարգախոսն է՝ «Հանուն Մեղրիի նոր ապագայի»։ Անդրեասյանը զբաղվել է բիզնեսով, ԵԿՄ անդամ է, ԵԿՄ Մեղրիի տարածքային բաժանմունքի  ղեկավարն է եղել, Սյունիքի մասնաճյուղի փոխնախագահը, նախագահը, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ Ստամոքսի քաղցկեղի դեպքերի 75%-ը կարելի է կանխարգելել պարզ բուժման միջոցով Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հnշnտվшծ մшրմին Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մшհացել է Զելենսկին պատմել է Մակրոնի հետ զրույցի մասին․ Եվրոպայի ձայնը պետք է կշիռ ունենա Ուկրաինայի շուրջ բանակցություններում Նեթանյահու․ Գազան չի վերականգնվի առանց ռազմական ենթակառուցվածքի վերացման Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը «Ռեալ Սոսյեդադը» լավ լուր է հայտնել Արսեն Զախարյանի մասին Վինիսիուս Ժունիորը վեց ամսից կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ Կատարը և Իրանը հայտարարել են ծովային առևտրի վերսկսման մասին Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա Զելենսկին ուկրաինացիների կարիքը չունի՝ ո՛չ մեռшծ, ո՛չ կենդանի․ Զախարովա Շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում Լույսը վառի´ր. Երեսին ասողը (տեսանյութ)Շիրերը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ռմբարկուին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեիի հիշատակին Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Կարս-Նախիջևան երկաթուղին կուժեղացնի ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան կապը. Ուրալօղլու Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով 321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար (լուսանկար) Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա Այն երկրները, որոնք ամենաշատն են աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամшրտությունում, ամենաշատը դեմ կլինեն նրա ԵՄ-ին անդամակցությանը․ Ֆիցո Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է Սահմանադրության օրը վերածվեց Սահմանադրության կապիտուլյացիայի. Սուրեն Սուրենյանց Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «կրկին մոռացության մատնել մուրճն ու մանգաղը» Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի. դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Լիլիթ Գալստյանը Հաագայում ելույթ է ունեցել Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտման և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացման մասին
Ամենադիտված