Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարների հանդիպումը մեկնարկեց
Հասարակություն
Մեկնարկել է Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և ի հանդիպումը, որին հաջորդել է նախարարների հանդիպումը` ընդլայնված կազմով: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության և բարձր մակարդակում շփումների ու փոխայցելությունների արդյունավետ փորձ։
2021թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում հայ-հնդկական առևտրաշրջանառությունը, ըստ արտահանող երկրի հատկանիշի, կազմել է շուրջ 105.3 մլն. ԱՄՆ դոլար: Հայաստանի արտահանումը կազմել է 72.4 մլն. ԱՄՆ դոլար:
Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև փոխօգնության և համատեղ աշխատանքների արդյունավետ փորձ է ձևավորվել COVID-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում:
Հնդկաստանը համահեղինակել է ՀՀ կողմից հեղինակած և 2015 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին առաջադրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու» բանաձևը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին