Սահակաշվիլին տեղափոխվել է մեկուսարան
ՎրաստանՎրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին տեղափոխվել է Ռուսթավիի բանտի մեկուսարան: Այդ մասին գրել է New Format-ը:
Այս որոշումը կայացրել է բանտի վարչակազմը՝ հաշվի առնելով Սահակաշվիլիի ցանկությունները: Քաղաքական գործիչը կտրականապես հրաժարվել է խուցը կիսել մեկ ուրիշի հետ:
«Ահա թե ինչու Սահակաշվիլին, իր ցանկության հիման վրա, տեղափոխվեց առանձին բանտախցում», - ասվում է Վրաստանի քրեակատարողական վարչության փաստաթղթերում:
Նրանք պարզաբանել են նաև, որ նախկինում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Սահակաշվիլին հանցախմբի հետ խուց է կիսում, չեն համապատասխանում իրականությանը:
Վրաստանի արդարադատության նախարարությունը խնդրել է հավաքել բժիշկների խումբ՝ Սահակաշվիլիի առողջությունը վերահսկելու համար: Խմբի նպատակն է լինելու պարբերաբար վերահսկել Սահակաշվիլիի առողջությունը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան առաջարկություններ ներկայացնել», - ասել են նախարարությունից: